Ռուբեն ՄԱՐԳԱՐՅԱՆ

հոդվածներ 477

«ԳԱ»-ի քաղաքական մեկնաբանն է 2002 թվականից։

Կրթությամբ պատմագետ է, աշխատել է «Ռեգնում», «Նոյան տապան» գործակալություններում, «Երկիր» թերթի գլխավոր խմբագիր։

Թեմատիկան. հոդվածներ ներքին և արտաքին քաղաքականության մասին, վերլուծություն, հրապարակախոսություն, ակնարկներ, պատմվածքներ։ Մամուլում ռուս-հայկական հարաբերությունների լուսաբանման համար 2004 թվականին գրանցվել է «Ռուսկի միր» մրցանակաբաշխության հաղթողների ցանկում։

Բոլոր հոդվածները

  • 2019-05-07 07:33
    анализ

    ԱՍԿԵՐՈՎԻ ԵՎ ԳՈՒԼԻԵՎԻ ՀԱՐՑԸ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԸ ՉԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ

    Անցած շաբաթ օրը ադրբեջանական կողմից արձակված կրակոցից ծանր վիրավորվեց Արցախի Պաշտպանության բանակի զինծառայող Ագանիկ Գառնիկի Զորոգլյանը։ Ամենատարբեր փառատոների և ցուցահանդեսների խորապատկերին տեղեկատվությունն անցավ ոչ այնքան նկատված։ Եվ դա հասկանալի է. ազգային խոհանոցի ուտեստները ախորժակով համտեսող վարչապետը շատ ավելի ուրախ տեսք ունի և անհամեմատ ավելի լայն լսարան է ապահովում ԶԼՄ-ների համար, քան աղքատիկ տեղեկատվությունը վիրավորված զինծառայողի մասին։

  • 2019-05-04 07:22
    мнение

    ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ՓՐԿԵԼ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

    Տասնմեկ մարդ զոհվեց Ֆրանսիայում բողոքի ակցիաների ժամանակ, որ սկսել էին «դեղին ժիլետները» նոյեմբերի 17-ին։ Զոհվեցին տարբեր պատճառներով, բայց այդ զոհերն այսպես թե այնպես կապված են բողոքի ակցիաների հետ։

  • 2019-04-27 17:28
    мнение

    ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ Է ՓՆՏՐՈՒՄ

    Նիկոլ Փաշինյանը վերջերս գանգատվեց հայ հասարակության մեջ Արցախի վերաբերյալ հստակ ձևակերպված հայեցակարգի բացակայությունց։ Իբր՝ դեռ չի կողմնորոշվել հայ հանրությունը, թե կոնկրետ ինչ է ցանկանում այդ հարցում, որպեսզի ինքը՝ Նիկոլը գնա ու հասնի դրան։ Եվ հստակ ձևակերպված այդ հայեցակարգի բացակայության խորապատկերին դաշտ է բացվում տարբեր խոսակցությունների և շահարկումների համար։

  • 2019-04-25 20:29
    мнение

    «ՀԱԿԱՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ», ԲԱՅՑ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔ

    Հայաստանում իրադարձություններն այնքան ուրախ են ծավալվում, որ շատերը հավանաբար արդեն մոռացել են 2018 թվականի հոկտեմբերի 2-ը։ Մինչդեռ դա Նիկոլ Փաշինյանի հերթական հաղթանակի բավական նշանակալի տարեթիվն է։

  • 2019-04-23 08:16
    мнение

    ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԻՄՈՒՆԻՏԵՏԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ

    Հայաստանի պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պետ Դավիթ Սանասարյանին ներկայացված մեղադրանքի հետ կապված սկանդալը թափ է հավաքում։

  • 2019-04-16 19:42
    мнение

    ԲԱՆԴԵՐԼՈԳՆԵՐԸ ՑՆՈՐՎԵԼ ԵՆ

    Քաշեցին ինձ։ Փիս քաշեցին։ Իսկ բանն այսպես եղավ. մոսկայաբնակ խփնված կերպարների մի զույգ, ավելի ճշգրիտ, միանգամայն կոնկրետ՝ Ռոման Բաղդասարյանն ու Ելենա Վարդանյանը ցանցում տարածեցին նրանց ցուցակը, «ովքեր հանդես են գալիս Փաշինյանի ու իր Թիմի և Նոր Հայաստանի դեմ…»։ Դե, որպեսզի ժողովուրդն իմանա, թե ով է կանգնած դեպի երջանիկ կյանք տանող իր ճանապարհին։ Եվ որ ժողովրդի թշնամիներից լուծելիք վրեժն իրեն երկար սպասեցնել չտա։ Ճիշտ է, հիմա այդ էջերը կարծես թե փակել են, բայց ուշ է, զգոն օգտվողները պատճենել ու պահպանել են…

  • 2019-04-16 16:47
    мнение

    ԻՆՉՊԵՍ ՀԱՂԹԵԼ ՍԱՌԸ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ

    Անդրադառնալով Ստրասբուրգում ԵԽԽՎ նստաշրջանում Նիկոլ Փաշինյանի ելույթին, նրա ջատագովներից մեկը հրճված գրեց. «Նիկոլ Փաշինյանը Արցախի համար արդեն ավելին է արել, քան իր երկու ղարաբաղյան նախորդները…»։ Հիրավի, այնքան վտանգավոր չէ ինքը՝ Նիկոլը, որքան նրան պաշտողները…

  • 2019-04-13 16:45
    мнение

    «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՄԲ» ԾՆՎԱԾՆԵՐԸ

    Կատակ Զադորնովից. «Նրանք, ովքեր նեգրերի դեմ են, կոչվում են ռասիստներ, ովքեր հրեաների դեմ են՝ հակասեմիթներ։ Դա արդարացի է։ Բայց ինչո՞ւ են նրանք, ովքեր ռուսների դեմ են, կոչվում իրավապաշտպաններ»։

  • 2019-04-12 13:27
    мнение

    ԻՍԿ ՉԵԶՈՔ ԳՈՏՈՒՄ ԱՆՆՄԱՆ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ԾԱՂԻԿՆԵՐ ԵՆ ԾԱՂԿՈՒՄ

    Տաքերն ընկան։ Եվ ամեն ինչ խառնվեց Օբլոնսկիների տանը։ Կարծես թե այսպես է գրել դասականը։

  • 2019-04-08 19:40
    анализ

    ԱՆՀԱՐՄԱՐ ՎԻՃԱԿՆԵՐ՝ ՄԵԿԸ ՄՅՈՒՍԻ ՀԵՏԵՎԻՑ

    Հերթական անհարմար վիճակն է ստեղծվել։ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը ադրբեջանամետ մի կայքի տված հարցազրույցում ասել է հետևյալը. «Հիմա գնդակը հայերի դաշտում է. նրանք պետք է համոզեն իրենց սեփական բնակչությանը, որ խաղաղություն է պետք։ Նրանք երբեմն ասում են՝ վա՜յ, գիտե՞ք, Ղարաբաղում այնքան բարդ մարդիկ են… Տղերք, բայց դա ոչ թե մեր, այլ ձեր խնդիրն է։ Դուք պետք է բացատրեք մարդկանց, որ առանց Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու Հայաստանը ապագա չունի»։