ՀԱԵ-Ի ՀՈՏԸ ԲՆԱՎ ՄԻԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՉԵՆ
Ախ, ո՜նց շշպռեց Արարատ Միրզոյանը Լավրովին՝ Հայաստանի ներքին գործերին միջամտելու համար։ Ասել է թե՝ թող այսուհետ խրատ լինի քեզ, և ոչ միայն քեզ, այլև խորհրդարանում քո համախոհներին, քաղաքագետներին ու լրագրողներին։ Միրզոյանին հաջորդեց Լավրովի դատապարտման իշխանամետ քաղաքագետների երգչախումբը՝ սկսած Արման Բաբաջանյանից, որը պահանջեց, որ ի պատասխան Լավրովի խոսքերի՝ Հայաստանը պաշտոնապես լքի ՀԱՊԿ-ը... Հասկանալի է, որ Մակրոնի այն խոսքերը, թե Ֆրանսիան աջակցում է Փաշինյանին հայկական ժողովրդավարության վրա հարձակումների դեմ պայքարում, այդ ընկերախմբից ոչ մեկը միջամտություն չհամարեց։