ՈՒՄԻ՞Ց Է ԲԽՈՒՄ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՍՊԱՌՆԱՑՈՂ ՎՏԱՆԳԸ
Բռնազավթման պայմաններում «ճիշտ ժամանակն է» զինված ուժերի ատեստավորման համար Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խոստացավ սեպտեմբերից մինչև դեկտեմբեր ամսական պարգևավճարներ տալ զինծառայողներին՝ աշխատավարձի 30%-ի չափով, իսկ դեկտեմբերին՝ 13-րդ աշխատավարձ: Ավելի ուշ Գլխավոր շտաբը որոշում կայացրեց աշխատավարձի 50%-ի չափով միանվագ պարգևավճարի մասին, սակայն զինծառայողներն առ այսօր չեն ստացել խոստացված գումարը։