ԳԱՂՏԱԳՈՂԻ ՍԵՓԱԿԱՆԱԶՐԿՈՒՄ, ԿԱՄ՝ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԻՄԱՆԱԼ…
Ո՞ւր է գնում «բռնագանձվածը» Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձման մասին օրենքը ակտիվորեն կիրառվում է գործնականում և արդեն բազմաթիվ հարցեր է հարուցել: Դրանցից գլխավորը՝ ինչո՞ւ իշխանությունը չի հրապարակում օրենքի շրջանցումով ձեռք բերված սեփականության մասին տեղեկությունները։ Փաշինյանը ժողովրդին խոստացել էր վերադարձնել ամեն ինչ՝ մինչև վերջին լուման, մինչդեռ հընթացս պարզվեց, որ ժողովուրդը նույնիսկ չգիտի, թե ինչ տեսք ունի բռնագանձման ենթակա սեփականությունը։