ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԻ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ ՍՅՈՒՆԻՔԻ ՎՐԱ. ՎԱՇԻՆԳՏՈՆՅԱՆ ԵՎ ԲՐՅՈՒՍԵԼՅԱՆ ՇՐՋԿՈՄՆԵՐԸ ՉԵՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻՆ…
Բռնազավթված համայնքի ղեկավարի զենքն ու զինամթերքը Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի դեմ հարուցվել է ավելի քան տասնյակ քրեական գործ, Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի, ինչպես նաև Քարահունջ և Որոտան վարչական շրջանների ղեկավարներ Լուսինե Ավետյանի և Սուրեն Օհանջանյանի կալանավորումը (գումարած աղմկահարույց շոուն՝ Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանի ձերբակալությամբ և այնուհետ կալանավորմամբ) շատերը կապում են Սյունիքը գլխատելու Փաշինյանի փորձի հետ։