Սեփ․Տեղ․

հոդվածներ 1647

Բոլոր հոդվածները

  • 2021-04-02 13:42
    текущие события

    ԿՈՄԱՆԴՈՍԻ ՇՈՂՇՈՂՈՒՆ ԱՍՏՂԸ

    Գնա~ց, երկինք համբառնեց մեծ հայրենասերի, հայոց բերդաքաղաք Շուշին ազատագրելու փայլուն օպերացիան մեր լեռներում ՀԱՐՍԱՆԻՔ դարձրած զորավարի, գեներալ մայոր Արկադի Տեր-Թադևոսյան- Կոմանդոսի ազնվագույն հոգին: Վշտահար է Արցախը... Նրան որպես հարազատ որդու՝ իր գիրկն առած, իր սրտի ոսկե գահին նստեցրած, փառքի շողշողուն բարձունքներին հասցրած, արժանի, գերարժանի հային ՈՍԿԵ ԱՐԾԻՎ շքանշանի ասպետ կոչած, հիրավի ժողովրդական հերոսի պատիվներ տված, երբեմնի հզոր, հիմա՝ վիրավոր ու բզկտված Արցախի Հանրապետությունը... Վշտահար է Մայր Հայաստանը և ի սփյուռս աշխարհի բովանդակ հայությունը... Հայի զորավարական հանճարի խորհրդանիշ էր, քայլող լեգենդ էր Կոմանդոսը: Եվ ժամանակի մշտնջենական հոլովույթում, մեր ժողովրդի անդավաճան հիշողության մեջ հավերժելու է Հայրենիքի հավերժական զինվոր-գեներալի փառքը: Տաղանդավոր ռազմագետի շողշողուն աստղը երբեք չի խամրելու, հավերժափայլ է: Վառ ու բացառիկ անհատականությունների երջանիկ ճակատագիրն է դա: Իսկ առօրյա կյանքում՝ պարզ ու հասարակ, մարդամոտ այր էր նա:

  • 2021-04-02 09:25
    только текст

    Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ․ ՀԻՄԱ Ո՞Վ Է ՆԵՐՔԻՆ ԹՇՆԱՄԻՆ, ՏԱԿԱՆՔ

    Կարմիր Շուկայի և Շուշիի մասին իմ և այլոց անհանգստություններն Արցախի նախագահի պաշտոնում նստած դավաճանը «կեղծ հայրենասիրական օրակարգ» է որակել։ Ինձ և իմ մտահոգությունները կիսող մարդկանց նա «ներքին թշնամի» է կոչել։ Հետո էլ ինձ ու իմ պես շատ ուրիշ «կեղծ հայրենասերների» հարց է տվել, թե որտե՞ղ էինք մենք, երբ թշնամին Կարմիր Շուկան էր գրոհում…

  • 2021-04-01 16:27
    текущие события

    ԱՐԴՇԻՆԲԱՆԿՆ ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՐԵԼ Է ԻՐ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԸ ՀՐԱԶԴԱՆՈՒՄ ԵՎ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ

    Մարտի 31-ից Հրազդան և Դիլիջան քաղաքների բնակիչները կսպասարկվեն Արդշինբանկի նորացված, ժամանակակից մասնաճյուղերում: Մասնաճյուղերում ամենակարևորը վերանորոգումը չէ, այլ հաճախորդների սպասարկման նոր հարմարավետ պայմանները, ինքնասպասարկման համար հատկացված 24/7 հատվածը, և մոտեցումը՝ անգամ ամենահեռավոր մարզերի բնակիչներին և տարածաշրջանի բիզնեսներին հասանելի դարձնել բանկային բոլոր ծառայությունները: Հանդիսավոր բացմանը ներկա էին բանկի ղեկավարները, պաշտոնյաներ, հաճախորդներ:

  • 2021-03-31 12:13
    текущие события

    ՈՒՍԱՊԱՐԿԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ. ԿԱ՞ ԱՐԴՅՈՔ ԿՅԱՆՔ ՈՒՍԱՊԱՐԿԻՑ ԴՈՒՐՍ

    Այսօրվա Հայաստանի ուսապարկային կառավարման մոդելը ճիշտ ձևակերպում է, բայց այն խորը և ճյուղավորված համակարգ է և որևէ կերպ չի սահմանափակվում իշխող խմբակցությամբ։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը: