Սեփ․Տեղ․

հոդվածներ 1647

Բոլոր հոդվածները

  • 2022-04-18 11:59
    сообщение для печати

    ԿՈՂԲՈՒՄ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՐԵՔ ԾՐԱԳԻՐ Է ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ

    Տավուշի մարզի ամենամեծ բնակավայրը՝ սահմանամերձ Կողբը, լուսավորված նոր փողոցներ ունի: Պետական սահմանից ընդամենը 4,5 կմ հեռավորության վրա գտնվող գյուղում 2019 թվականից ենթակառուցվածքների զարգացման երեք ծրագիր է իրականացվել: Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) սկզբում լուծել են Կողբի մանկապարտեզի ջեռուցման հարցը, իսկ 2020 թվականից մինչև օրս լուսավորության էներգախնայող համակարգի ներդրման երկու ծրագիր են իրականացրել:

  • 2022-04-15 19:28
    фон

    ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԲԵՐԴԱՎԱՆՈՒՄ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՏՎԱԾՆ Է ԳՈՐԾԱՐԿՎԵԼ

    Տևական ժամանակ՝ 2016 թվականից, սահմանապահ Բերդավանի փողոցներում էներգախնայող համակարգի ներդրման աշխատանքներ են իրականացվում: Փուլային սկզբունքով, յուրաքանչյուր տարի, գյուղում ավելանում է լուսավորված փողոցների թիվը: Հեռավոր և հատկապես սահմանամերձ գյուղերում ենթակառուցվածքներ զարգացնելու մոտեցումը սկզբունքային է Վիվա-ՄՏՍ-ի ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) համար: Տարիների գործընկերները, սահմանապահ Բերդավանում ավարտին են հասցրել ծրագրի հերթական փուլը: