Սեփ․Տեղ․

հոդվածներ 1647

Բոլոր հոդվածները

  • 2021-10-26 18:12
    сообщение для печати

    ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻ ԵՎ HSBC ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԿՈՄԱՏՆԵՐԸ ԿՍՊԱՍԱՐԿԵՆ ԵՐԿՈՒ ԲԱՆԿԵՐԻ ՔԱՐՏԱՊԱՆՆԵՐԻՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ

    18 հոկտեմբերի, Երևան – Ամերիաբանկ ՓԲԸ-ն (Ամերիաբանկ) և Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն (HSBC Հայաստան) բացառիկ հնարավորություն են ստեղծել իրենց քարտապանների համար: Այսուհետ երկու բանկերի քարտապանները հնարավորություն կունենան իրենց քարտերով կանխիկացում իրականացնելու Ամերիաբանկի և HSBC Հայաստանի բանկոմատներից՝ առանց որևէ հավելյալ միջնորդավճարի:

  • 2021-10-25 13:47
    фон

    ԳԱՆՁԱՔԱՐՈՒՄ ԿԻՍԱԿԱՌՈՒՅՑԻ ԽՆԴԻՐ ԿԼՈՒԾՎԻ

    Երկուսենյականոց կիսակառույց, կոմունալ հարմարությունների բացակայություն, վառարանի ծխից սևացած պատեր, բազմաթիվ հոգսեր և դրանք լուծելու անորոշություն… Իսկանդարյանների հիշողության մեջ վերջին 13 տարում այս պատկերից այն կողմ ուրիշ ոչինչ չկա: Տավուշի մարզի Գանձաքար գյուղում բնակվող ընտանիքը հարմարավետ կյանքի փոխարեն ընտրել է զավակների բարեկեցիկ ապագան ապահովելու ճանապարհը: Ֆինանսական ներդրումներ են կատարվել ոչ թե տան կառուցման, այլ դստեր և որդու բուհական կրթության ապահովման համար: Դա եղել է զավակների և ընտանիքի մոր՝ Նելլի երազանքը, ով ևս բարձրագույն կրթություն ունի:

  • 2021-10-25 10:51
    перечень фактов

    ՔԱՐԵՐ ԵՆ ՆԵՏԵԼ ՄԱՐԴԱՏԱՐ ԷԼԵԿՏՐԱԳՆԱՑՔԻ ՎՐԱ՝ ԿՈՏՐԵԼՈՎ ՊԱՏՈՒՀԱՆԻ ԱՊԱԿԻՆ

    Հոկտեմբերի 23-ին, ամհայտ անձինք քարկոծել են Երևան-Գյումրի-Երևան երթուղին սպասարկող էլեկտրագնացքը, ինչի հետևանքով կոտրվել էր էլեկտրագնացքի կողային պատուհաններից մեկի ապակին։ Բարեբախտաբար ուղևորներից ոչ ոք չի տուժել։

  • 2021-10-25 08:57
    фон

    ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՆՈՒՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ

    Շուրջ 15 տարի, Վիվա-ՄՏՍ-ի ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ջանքերով, Հայաստանի տարբեր մարզերում բնապահպանական նշանակության ծրագրեր են իրականացվում: Երկու կառույցների գործակցության շրջանակում, տարիներ շարունակ իրականացվում է անտառվերականգնման ծրագիր, որն արդեն իսկ դրական արդյունք է գրանցում։ Ինչպես յուրաքանչյուր տարի, 2021թ.-ին ևս, Վիվա-ՄՏՍ-ի և FPWC ջանքերով, վայրի բնության գրկում բազմաթիվ ծառեր կտնկվեն։