Սեփ․Տեղ․

հոդվածներ 1647

Բոլոր հոդվածները

  • 2021-07-29 17:12
    сообщение для печати

    ՆՈՐ ՏՈՒՆ՝ ՆՈՐ ՀՈՒՅՍԵՐՈՎ

    Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կողմից համատեղ իրականացվող` 2021թ.  բնակարանաշինության ծրագիրը շարունակվում է: Թեև աշխատանքի ծավալները մեծ են, սակայն արդյունքի հասնելու ձգտումը նպաստում է համակարգված գործելուն: Հայաստանի բոլոր մարզերում շինարարական աշխատանքներ են կատարվում: Դրանցում կամավորների ակտիվ ներգրավվածություն առայժմ չկա: Հիմնականում աշխատում են ընտանիքները, քանի որ համավարակը թելադրում է զգուշավորության իր պայմանները: Ընտանիքներին աջակցելու՝ գործընկերների հետևողականությունը, սակայն, էապես նպաստում է ցանկալի արդյունք արձանագրելուն:

  • 2021-07-26 16:55
    сообщение для печати

    ԱՄԵՐԻԱԲԱՆԿ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՀԱՐԿԱՏՈՒ ԲԱՆԿԸ` 2021 Թ. ԵՐԿՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿԻ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ

    2021 թվականի երկրորդ եռամսյակի տվյալներով Ամերիաբանկը Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն է: Բանկը պետական բյուջե է վճարել ընդհանուր առմամբ 5.74 մլրդ դրամի հարկ (30.06.21 դրությամբ):: Նշված ցուցանիշը նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ ավելացել է 83.5%-ով:

  • 2021-07-26 16:23
    сообщение для печати

    ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ՈՍԿԵՎԱՆՈՒՄ ԳՈՐԾԱՐԿՎԵԼ Է LED ԼՈՒՍԱՏՈՒՆԵՐՈՎ ԱՇԽԱՏՈՂ ՀԱՄԱԿԱՐԳ

    Հավատարիմ մնալով Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մշակույթին (ԿՍՊ)՝ Վիվա-ՄՏՍ-ն արդեն 16 տարի ծրագրեր է իրականացնում երկրի տարբեր մարզերում: Գործընկեր կազմակերպությունների հետ, տարիների հետևողական աշխատանքի արդյունքում, լուծվում են կարևոր խնդիրներ: Դրանցից մեկը գյուղական վայրերում ենթակառուցվածքների զարգացումն է:

  • 2021-07-23 16:10
    сообщение для печати

    ԱՆՕԹևԱՆ ՄՆԱՑԱԾ ԸՆՏԱՆԻՔԻ ՀԱՄԱՐ ՀԻՄՔԻՑ ՏՈՒՆ ԿԿԱՌՈՒՑՎԻ

    Հարգելի գործընկերներ Վիվա-ՄՏՍ-ը և «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» ընթացիկ տարում փորձելու են հնարավորինս աջակցել պատերազմի հետևանքով անօթևան դարձած, Արցախից ժամանած և տարբեր մարզերում վարձակալությամբ բնակվող ընտանիքներին: Թիրախային մյուս՝ սոցիալապես անապահով խումբը ևս մնալու է գործընկերների ուշադրության կենտրոնում: Տարիներ շարունակ, երկրին և հասարակությանն օգտակար լինելու՝ գործընկերների պատրաստակամությունը, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության դրսևորման լավագույն օրինակներից է:

  • 2021-07-22 16:56
    сообщение для печати

    ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆ ՇՈՒՏՈՎ ԿՍՏԱՆԱ ԵՎՍ ԵՐԿՈՒ ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԷԼԵԿՏՐԱԳՆԱՑՔ

    Հուլիսի 22-ին Դեմիխովի մեքենաշինական գործարանում տեղի ունեցավ երկու նոր ժամանակակից ԷՊ2Դ էլեկտրագնացքների ընդունման արարողությունը: Շուտով նրանք կժամանեն Հայաստան և կաշխատեն Հարավկովկասյան երկաթուղու ամենածանրաբեռնված Երևան-Գյումրի-Երևան երթուղում՝ ուղևորներին ապահովելով նոր հարմարավետ պայմաններ:

  • 2021-07-19 15:16
    фон

    ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԿՈԹԻ ԳՅՈՒՂՈՒՄ ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ՆՈՐ ԿԱՅԱՆ ԿՏԵՂԱԿԱՅՎԻ

    Շուրջ 38կմ երկարությամբ սահմանագիծ ունեցող Կոթիում, անվտանգության ապահովման կարևորությունը բոլորն են գիտակցում: Ժամանակ առ ժամանակ հակառակորդի ռմբակոծությանը ենթարկված գյուղում, դեռ գտնվում են տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակված փամփուշտներ և արկի բեկորներ: Շենք-շինությունների պատերն էլ կրակահերթի «լուռ վկաներ» են դարձել: Կոթիում գիշերային ժամերի անցուդարձն սկսել է ավելի ապահով լինել փողոցների լուսավորության խնդիրը կարգավորելուց հետո: