ՎԻՎԱ-ՄՏՍ-Ը ՀԱՅՏՆԵԼ Է ՈՐՈՇ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԾԱՎԱԼՈՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Վիվա-ՄՏՍ-ն այսօր հայտարարություն է տարածել, որտեղ նշել է, որ իր կողմից առանձին ծառայությունների տրամադրումը ժամանակավորապես իրականացվում է սահմանափակ ծավալով:
Վիվա-ՄՏՍ-ն այսօր հայտարարություն է տարածել, որտեղ նշել է, որ իր կողմից առանձին ծառայությունների տրամադրումը ժամանակավորապես իրականացվում է սահմանափակ ծավալով:
Ս. թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ հարձակման են անցել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով՝ հրետակոծելով և օդային հարվածներ հասցնելով ԼՂՀ բնակավայրերին: Ադրբեջանը հերթական անգամ, 2016 թ. ապրիլից և 2020 թ. հուլիսից հետո, ձախողում է ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ջանքերը:
Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ պարոն Արմեն Սարգսյանին և Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին։
Սեպտեմբերի 25-ին, ժամը 22:00-ի սահմաններում, Արարատ քաղաքում գտնվող «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության երկաթուղային գծանցումում «Կամազ» բեռնատար ավտոմեքենան բախվել է ավտոմատ ուղեփակոցին:
Եվրոպական միության և Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ իրագործվել է Հայաստանի ստարտափ ակադեմիայի «Traction» ծրագրի առաջին շրջանը։
Ամերիաբանկն ընդլայնեց իր թվային ծառայությունների շրջանակը ևս մեկ հարմարավետ գործիքով՝ հնարավորություն տվեց իր հաճախորդներին հետևելու SWIFT միջազգային փոխանցումների ընթացքին օնլայն ռեժիմում, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:
Բնակարանաշինության ծրագրից օգտվող ընտանիքների թիվը փոխվել է: Վիվա-ՄՏՍ-ը հնարավորինս ավելացրել է իր ներդրման չափը՝ «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնի» հետ առավելագույն աջակցություն տրամադրելու և տան խնդրի առջև կանգնած ընտանիքներին սատարելու համար: Ուշադրության կենտրոնում են հանրապետության բոլոր մարզերը, սակայն հատկապես հուլիսյան դեպքերից հետո, առաջնահերթություն է տրվել սահմանապահ գյուղերում ապրող ընտանիքներին: Տարեսկզբին հայտարարված՝ 37 ընտանիքի փոխարեն, ընթացիկ տարում տան հետ կապված՝ կառուցման կամ վերանորոգման խնդիրները կհաղթահարի 88 ընտանիք: Ծրագրին նոր թափ հաղորդելու որոշումը քննարկվել է նաև տեսազանգով՝ աշխատանքները համակարգելու համար Տավուշի մարզ մեկնած գործընկերների հետ:
Չհասցրեց մամուլում հայտնվել տեղեկություն, որ ԲՀԿ, Հայրենիք և ՀՅԴ կուսակցությունները հոկտեմբերի 8-ին անցկացնելու են համապետական հանրահավաք, իսկույն իշխանամետ "խոսափողները" տեղեկատվական դաշտն ուղղակի ողողեցին տարատեսակ գռեհիկ և զավեշտալի "վերլուծություններով" ու մեկնաբանություններով։ Զուգահեռ լայնորեն շրջանառվեց նաև Գագիկ Ծառուկյանին կալանավորելու թեզը։
Տոնն անցավ, և օրեցօր ահագնացող խնդիրները շարունակում են թակել մեր պետության ներքին ու արտաքին դռները։
Անվտանգության հարցում կարևոր հանգրվանի ենք հասել՝ Թուրքիայի արտգործնախարարն արդեն բացահայտ է սպառնում Հայաստանին՝ «խորհուրդ» տալով «խելքներս գլուխը հավաքել»։ Մեր դիվանագիտությունը շարունակում է լռել։ Տպավորությունն այն է, որ պաշտոնական Երևանը վախենում է խոսք ասել. հանկարծ չխփեն։