Սեփ․Տեղ․

հոդվածներ 1655

Բոլոր հոդվածները

  • 2020-08-18 15:35
    фон

    ՄՈԶՐՈՎՈՒՄ ՋՐԻ ԽՆԴԻՐ Է ԼՈՒԾՎԵԼ

    Հեռավոր համայնքներում ենթակառուցվածքների զարգացումը շարունակում է ծրագրային ուղղություն մնալ Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) համար: «Էկո գյուղերի ցանց» ծրագրի շրջանակում՝ Վայոց ձորի մարզում ջրամատակարարման բարելավմանն ուղղված քայլեր են ձեռնարկվել: Տարիներ շարունակ ընդհանուր օգտագործման՝ մեկ ջրագծից օգտվող Մոզրով և Գնիշիկ գյուղերի բնակիչներն այլևս ստիպված չեն լինելու հաղթահարել նախկին՝ հողատարածքները ըստ հերթականության և ոչ լիարժեք ջրելու խնդիրները:

  • 2020-08-17 14:14
    мнение

    Ալեն ՂՈՒԼՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՇԱՏԵՐԸ ՎՍՏԱՀ ԵՆ, ՈՐ ԹՈՒՐՔԻԱՆ ՇՈՒՏՈՎ ՆԱԽԻՋԵՎԱՆՈՒՄ ՑԱՄԱՔԱՅԻՆ ԶՈՐՔԵՐ Է ՏԵՂԱԿԱՅԵԼՈՒ

    Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների և բարձրաստիճան զինվորականների փոխադարձ այցերից և թուրք-ադրբեջանական վերջին լայնածավալ տակտիկական զորավարժություններից հետո ադրբեջանական տիրույթում դրանց հետ կապված հետաքրքիր քննարկումներ են տեղի ունենում, իսկ որոշ քաղաքագետների և փորձագետների կողմից էլ տարբեր կարծիքներ են հնչեցվում։ Ընդ որում խոսում են նաև, որ այդ երկու երկրների միջև որոշ փաստաթղթեր են ստորագրվել, որոնց մանրամասները չեն բացահայտվում։

  • 2020-08-05 13:43
    фон

    ՎԻՎԱ-ՄՏՍ-Ն ԱՎԵԼԱՑՆՈՒՄ Է ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԹԻՎԸ

    Վիվա-ՄՏՍ-ը շարունակում է ներդրումներ անել՝ բարձրակարգ սպասարկում ապահովելու և բաժանորդների գոհունակության ցուցանիշը բարձր պահելու համար: Հեռահաղորդակցության առաջատար օպերատորը գործարկել է սպասարկման 2 նոր կենտրոն: Դրանցից մեկը գործում է Երևանում և գտնվում է Անդրանիկի 151/8 հասցեում, իսկ մյուսը՝ Նոյեմբերյան քաղաքում, Բարեկամության 8/1 հասցեում:

  • 2020-08-05 11:01
    фон

    ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՆՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

    «Կոճերը փոխելու համար երկու«պատուհան» է հատկացվում՝ յուրաքանչյուրը 3,5 ժամ տևողությամբ: Իհարկե, հնարավոր է և մեկ օրվա ընթացքում աշխատանքը կատարել, բայց կա գնացքային իրավիճակ, երկաթուղին պետք է աշխատի առանց ընդհատումների», - ասում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երևանի գծի ուղեմասի պետ Հրաչ Քևնակսզյանը: Ուղեմասի աշխատողներն այժմ փոխում են Արմավիր-Արաքս հատվածում գտնվող երկաթուղային կամուրջներից մեկի կոճերը: