ԼՈՒՅՍ հիմնադրամ․ ԳՐԱԳԵՏ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԿԱՐՈՂ Է ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՄՂՁԱՎԱՆՋԻ ՎԵՐԱԾԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՎԵՐՋԻՆ ԱԳՐԵՍԻԱՆ
44-օրյա պատերազմից հետո Արցախյան հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի ամենամեծ դիվանագիտական ձախողումը թերևս ԵԱՀԿ ՄԽ-ի, հետևաբար նաև վերջինիս տասնամյակների բանակցային ժառանգության մսխումն էր, որը բացի ակնհայտ աշխարհաքաղաքական նախադրյալներից, այնուամենայնիվ, նախ պայմանավորված էր գործող իշխանությունների ապիկար արտաքին քաղաքականությամբ։