Սեփ․Տեղ․

հոդվածներ 1679

Բոլոր հոդվածները

  • 2020-08-22 15:06
    фон

    ՆՈՒՌՆՈՒՍ-ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՏՎԱԾՈՒՄ ԳՆԱՑՔՆԵՐԻ ՇԱՐԺԸ ԳՐԵԹԵ 3 ԺԱՄՈՎ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է` ՃՏՊ-Ի ՊԱՏՃԱՌՈՎ

    Չնայած Հարավկովկասյան երկաթուղու կողմից գնացքների երթևեկության անվտանգությունն ապահովելու համար մշտապես ձեռնարկվող միջոցառումներին՝ երկաթուղայինները սկսել են ավելի հաճախ բախվել վարորդների կողմից գծանցներում երթևեկության կանոնների խախտումների հետ: Իսկ դա իր հերթին կարող է ՃՏՊ-ների պատճառ հանդիսանալ, որոնք իրական սպառնալիք են ներկայացնում ինչպես գնացքների, բեռների անվտանգության, այնպես էլ ուղևորների և ճանապարհային երթևեկության մասնակիցների կյանքի և առողջության համար:

  • 2020-08-19 16:20
    текущие события

    «ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ»-Ը ՀԱՄԱՐՈՒՄ Է ԳԵՂԱՄԱՍԱՐ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԸ ԱՆՀԻՄՆ

    Օգոստոսի 18-ին Գեղամասար համայնքի բնակիչների ակցիայի կապակցությամբ, որը անցկացվեց Սոթքի հանքի շահագործման հետ կապված, «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունը հայտարարում է, որ համայնքի բնակիչների կողմից ընկերության դեմ առաջադրվող բնապահպանական մեղադրանքները անհիմն են, և որ Սոթքի հանքի շրջակայքում շրջակա միջավայրի վիճակը մշտապես վերահսկվում է մասնագիտացված հաստատությունների կողմից, գտնվելով իրավասու պետական և տեսչական մարմինների վերահսկողության ներքո։ Սոթքի հանքը շահագործվում է անվտանգության չափանիշներին և բնապահպանական նորմերին համապատասխան։

  • 2020-08-18 15:35
    фон

    ՄՈԶՐՈՎՈՒՄ ՋՐԻ ԽՆԴԻՐ Է ԼՈՒԾՎԵԼ

    Հեռավոր համայնքներում ենթակառուցվածքների զարգացումը շարունակում է ծրագրային ուղղություն մնալ Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) համար: «Էկո գյուղերի ցանց» ծրագրի շրջանակում՝ Վայոց ձորի մարզում ջրամատակարարման բարելավմանն ուղղված քայլեր են ձեռնարկվել: Տարիներ շարունակ ընդհանուր օգտագործման՝ մեկ ջրագծից օգտվող Մոզրով և Գնիշիկ գյուղերի բնակիչներն այլևս ստիպված չեն լինելու հաղթահարել նախկին՝ հողատարածքները ըստ հերթականության և ոչ լիարժեք ջրելու խնդիրները:

  • 2020-08-17 14:14
    мнение

    Ալեն ՂՈՒԼՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՇԱՏԵՐԸ ՎՍՏԱՀ ԵՆ, ՈՐ ԹՈՒՐՔԻԱՆ ՇՈՒՏՈՎ ՆԱԽԻՋԵՎԱՆՈՒՄ ՑԱՄԱՔԱՅԻՆ ԶՈՐՔԵՐ Է ՏԵՂԱԿԱՅԵԼՈՒ

    Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների և բարձրաստիճան զինվորականների փոխադարձ այցերից և թուրք-ադրբեջանական վերջին լայնածավալ տակտիկական զորավարժություններից հետո ադրբեջանական տիրույթում դրանց հետ կապված հետաքրքիր քննարկումներ են տեղի ունենում, իսկ որոշ քաղաքագետների և փորձագետների կողմից էլ տարբեր կարծիքներ են հնչեցվում։ Ընդ որում խոսում են նաև, որ այդ երկու երկրների միջև որոշ փաստաթղթեր են ստորագրվել, որոնց մանրամասները չեն բացահայտվում։