Սեփ․Տեղ․

հոդվածներ 1678

Բոլոր հոդվածները

  • 2022-06-16 13:17
    вступительная сцена

    ԱՐԴՇԻՆԲԱՆԿՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԵՐԻ ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ԱՎԵԼԻ ԼԱՎ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ

    Արդշինբանկը հաճախորդներին ընձեռում է հնարավորություն վերաֆինանսավորել այլ բանկերում արդեն գոյություն ունեցող անշարժ գույքի գրավով վարկերն ավելի ցածր տոկոսադրույքով, առանց միջորդավճարների: Վերաֆինանսավորումը վարկառուներին թույլ կտա բարելավել վարկի պայմանները. ստանալ ավելի լավ տոկոսադրույք, երկարացնել ժամկետը և նվազեցնել ամսական վճարումը: Բացի այդ, վերաֆինանսավորելիս կարող եք երկու կամ երեք վարկ միավորել մեկի մեջ, ինչը գործնականում նշանակում է նոր վարկով տարբեր ժամկետներում վերցրած սպառողական վարկերի մարում և անցում նոր՝ մեկ ժամանակացույցով մարման գրաֆիկի:

  • 2022-06-16 10:39
    текущие события

    Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ՓԱՍՏԱՑԻ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԸ ԽՈՍՏՈՎԱՆՈՒՄ Է ԻՐ ՀԵՐԹԱԿԱՆ ԽՈՇՈՐ ՁԱԽՈՂՈՒՄԸ

    «Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը, այնուամենայնիվ, արտահերթ ընտրությունների արդյունքներով ժողովրդի առաջ Կառավարության ստանձնած մեծագույն առաքելությունն է: Կառավարությունը գիտակցում է, որ այս խնդրի լուծումը միայն Հայաստանի Հանրապետությունից չի կախված, այլև տարածաշրջանի մյուս երկրների կեցվածքից և ցանկությունից: Հայաստանի Հանրապետության կառավարությունը ստանձնում է տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու իր բաժին անելիքը և պատասխանատվությունը»:

  • 2022-06-15 14:26
    фон

    ՎԻՎԱ-ՄՏՍ-ՈՒՄ ՆՈՐ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ

    Շարժական կապի ռուսաստանյան խոշորագույն օպերատոր և թվային ու մեդիա ծառայությունների առաջատար մատակարար «ՄՏՍ» ՀԲ ընկերությունը (NYSE: MBT, MOEX: MTSS) հայտարարում է, որ 100% բաժնեմասով հայաստանյան իր դուստր ընկերության՝ «ՄՏՍ Հայաստան» («Վիվա-ՄՏՍ», «Viva-MTS») ՓԲ ընկերության տնօրենների խորհուրդը Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն է նշանակել Արմեն Ավետիսյանին: Մինչև նշանակումը Արմեն Ավետիսյանը զբաղեցրել է «ՄՏՍ» ՀԲԸ իրերի ինտերնետի և արդյունաբերական ավտոմատացման հարցերով փոխնախագահի պաշտոնը:

  • 2022-06-15 10:47
    текущие события

    ՀԿԵ-Ի ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵՎԱՆ-ԲԱԹՈՒՄԻ ԱՌԱՋԻՆ ԳՆԱՑՔԻ ՈՒՂևՈՐՆԵՐԻ ԹՎՈՒՄ Է

    Հունիսի 14-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը մեկնարկել է Երևան-Բաթումի-Երևան երթուղով փոխադրումների ամառային սեզոնը։ Այս սեզոնին առաջին գնացքի ուղևորներն էին նաև ընկերության ղեկավարությունը ՝ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովի գլխավորությամբ: