Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ԵԹԵ ՆՈՐՄԱԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՆԱՅԻՆՔ, ՇԱՏ ԲԱՆ ԿԱՐԵԼԻ ԷՐ ԹԵՔԵԼ ԴԵՊԻ ՄԵՐ ԵՐԿՐԻ ՈՒ ԺՈՂՈՎՐԴԻ ՕԳՏԻՆ
Իսրայելի Կնեսետում, հերթական անգամ ներկայացվել է, Իսրայելի պետության կողմից, 1915թ. Հայոց Ցեղասպանության պաշտոնապես ճանաչման օրենքի նախագիծ։ Այս անգամ, նախաձեռնությունը «Լիքուդ» և «ՇԱՍ» խմբակցությունների մի քանի պատգամավորներինն է։ Օրինագծի հեղինակներից մեկն Իսրայելի Կնեսետի նախկին նախագահ, Լիքուդ կուսակցության ներկայացուցիչ Իյոել Էդելշտեյնն է։