Սեփ․Տեղ․

հոդվածներ 1584

Բոլոր հոդվածները

  • 2023-12-19 10:48
    текущие события

    ՀԿԵ-Ն ԵՐԿԱՐԱՑՆՈՒՄ Է ԱՆՎՃԱՐ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱԿՑԻԱՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԻ ՀԱՄԱՐ

    «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը մինչև 2024 թվականի առաջին եռամսյակը երկարաձգում է Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար մերձքաղաքային էլեկտրագնացքներով անվճար երթևեկելու ակցիան:

  • 2023-12-16 19:39
    текущие события

    ԼՈՒԿԱՇԵՆԿՈԻ «ՈՒՍԸ»՝ «ՔԱՂԱՔԱԿԻՐԹ» ԱԼԻԵՎԻՆ

    Բելառուսի նախագահ, Հեյդար Ալիևի շքանշանակիր Լուկաշենկոն, հայկական հողերի շուրջ չհաջողված, ամոթալի առևտրային գործարքի առաջարկի մասին սկանդալային ձայնագրության արտահոսքից հետո, շարունակում է տարբեր առիթներով պնդել, որ Սերժ Սարգսյանը լավ կաներ համաձայներ Իլհամ Ալիևի առաջարկած հինգ միլիարդի գործարքին` ազատագրված և Արցախի անվտանգային գոտի դարձած հինգ շրջանները հանձնելու՝ առանց անվտանգության երաշխիքների և բանակցություններում ձեռք բերված հիմնարար սկզբունքների ամրագրման ու ապահովման:

  • 2023-12-07 15:51
    текущие события

    Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՐՑԱԽՅԱՆ ԷՋԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՓԱԿՎԵԼ…

    Արցախ աշխարհը Հայկական լեռնաշխարհի անբաժանելի մասն է, որը հնագիտության տվյալների համաձայն հին քարեդարյան ժամանակաշրջանից ի վեր եղել է մարդու օրրաններից մեկը և այստեղ հայ մարդու կյանքն առանց ընդմիջման շարունակվել է բոլոր ժամանակաշրջաններում: Վաղնջական ժամանակներից սկսած առ այսօր հայակերտ Արցախն օտարների աչքում միշտ փուշ է եղել։ Պատահական չէ, որ այն հարձակման ու ասպատակման է ենթարկվել բոլոր ժամանակների բռնակալների կողմից: Հազարամյակների ընթացքում երախտապարտ սերունդները փայփայել ու պահպանել են պապերի ամեն մի տքնանք՝ մեր օրերին հասցնելով բազմադարյա հուշերն ու պատմությունը։

  • 2023-12-02 10:48
    только текст

    Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀՀ ԴԵՄ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ, ՆԻԿՈԼԸ ԵՎ ԱԼԻԵՎԸ: ԿԱ՞ ԱՐԴՅՈՔ ՕՐԻՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ

    Փաստ է, որ Նիկոլը երեք անգամ ընտրվել է ՀՀ վարչապետի պաշտոնում: Առաջին անգամ 2018թ. մայիսին՝ ՀՀ-ում օրինական ընտրություններով 2017թ.-ին ձևավորված իշխանությունը ԶԱՎԹԵԼՈՒ միջոցով: Երկրորդ անգամ՝ 2018թ. դեկտեմբերին տեղի ունեցած ԱՐՏԱՀԵՐԹ ընտրություններով: Երրորդ անգամ՝ 2021թ. հունիսին տեղի ունեցած ԱՐՏԱՀԵՐԹ ընտրությունների միջոցով: