«ԻՄ ԱՄԵՐԻԱ, ԻՄ ՏՈՒՆ» ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ՀԱՂԹՈՂԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ամերիաբանկը հինգշաբթի բնակարանի վկայագրով է պարգևատրել «Իմ Ամերիա, իմ տուն» վիճակախաղի հաղթող Շուշանիկ Սարգսյանին։

2024 թվականի հոկտեմբերից մինչև դեկտեմբերի 31-ը Ամերիաբանկը կազմակերպել էր մեծ վիճակախաղ որի շրջանակում բանկի ընթացիկ և նոր հաճախորդները հնարավորություն ունեին շահելու բնակարան Երևանի նորակառույցներից մեկում։

Պրոմո դոկ ստանալու տարբերակները բազմազան էին՝ բացել հաշիվ Ամերիաբանկում, պատվիրել քարտ, մուտք գործել MyAmeria, կատարել գործարքներ MyAmeriaով, վճարել MyPayով, կատարել գործարքներ MyInvestով և հրավիրել ընկերներին՝ դառնալու Ամերիաբանկի հաճախորդ, օնլայն հարթակներով ստանալ հիփոթեք և ավտովարկ, ինչպես նաև բացել հաշիվ Ամերիա Բիզնես հարթակով։

Ամերիաբանկը լավագույն բանկն է

«Երբ իմացա, որ դարձել եմ վիճակախաղի հաղթող, զգացի ամենահակասական զգացողությունները, դրանք անհնար է նկարագրել, բայց կցանկանայի, որ բոլորը դա զգան։ Լսել էի, որ Ամերիաբանկը վիճակախաղ է կազմակերպում, բայց չգիտեի, որ մասնակցում եմ դրան և ունեմ պրոմո կոդեր», – իր զգացողություններով կիսվեց Սարգսյանը։

Նրա խոսքով՝ երբ իմացել է վիճակախաղում հաղթելու մասին, առաջին հերթին գրկել է երկու տարեկան որդուն և զանգահարել ամուսնուն։

«Երեխաներս շատ բուռն արձագանքեցին։ Աղջիկս բոլորին պատմում է, որ «Ամերիաբանկը լավագույն բանկն է, այն մայրիկիս բնակարան է նվիրել»», – պատմեց Սարգսյանը։

Նա նշեց, որ արդեն ավելի քան հինգ տարի Ամերիաբանկի հաճախորդն է։

«Շատ լավ բանկ է։ Ամերիաբանկի միջոցով կատարում եմ մեր ընկերության բոլոր գործարքները։ MyAmeria հավելվածի միջոցով կատարում եմ կոմունալ վճարումներ և անձնական փոխանցումներ։ Դա արագ է և հարմար։ Անձնակազմը միշտ ժպիտով է ընդունում, հոգատար է, նույնիսկ եթե ինչ-որ խափանումներ են տեղի ունենում։ Նրանք յուրահատուկ վերաբերմունք են ցուցաբերում յուրաքանչյուր հաճախորդի», – ասաց Սարգսյանը։

Հայաստանը մեր ընդհանուր տունն է

 Ռեբեկա Հակոբյան, Ամերիաբանկի մարքեթինգի և հաղորդակցության գծով տնօրենԱմերիաբանկի մարքեթինգի և հաղորդակցության գծով տնօրեն Ռեբեկա Հակոբյանը նշեց, որ Ամերիաբանկն ամբողջ տարի կազմակերպում է վիճակախաղեր և հետաքրքիր արշավներ իր հաճախորդների համար։

««Իմ Ամերիա, իմ տուն» վիճակախաղը մեզ համար խորհրդանշական է։ Այս կերպ մենք ցանկացել ենք մեր հայրենակիցներին ասել, որ պետք է ապրել, ստեղծագործել և միասին կառուցել Հայաստանը։ Չէ՞ որ «տուն» հասկացությունն ասոցացվում է Հայաստանի և օջախի հետ։ Մեզ համար կարևոր է ցույց տալ, որ ցանկանում ենք բնակարան նվիրել ակտիվ հաճախորդի, ով հավատում է մեր առաքելությանը», – ասաց Հակոբյանը։

Նա ընդգծեց, որ վիճակախաղն անցել է թափանցիկ և արդար։ Հաղթողը պատահականության սկզբունքով ընտրվել է բանկի սոցցանցերի ուղիղ եթերում։

«Վիճակախաղը կազմակերպվել էր, որպեսզի համոզվենք, որ որպես պատասխանատու բրենդ՝ մենք ստեղծում ենք հավելյալ արժեք հասարակության համար։ Ի վերջո, անկախ քաղաքական իրավիճակից՝ Հայաստանում քեզ զգում ես վստահ և շրջապատված ջերմությամբ։ Սա մեր մշակույթի մասն է։ ԱՄՆ-ում, օրինակ, հնարավոր չէ դա զգալ։ Մենք ցանկանում էինք ցույց տալ, որ ինքներս ներդրում ենք կատարում Հայաստանում», – ասաց Հակոբյանը։

Նա նաև պատասխանեց «ՆովոստիԱրմենիա» գործակալության հարցին, թե այս տարի նման վիճակախաղ կկազմակերպվի, թե ոչ։

«Հիմա բանկի արշավներ են ընթանում, որոնց ընթացքում կազմակերպվում են տարբեր հետաքրքիր վիճակախաղեր։ Առաջարկում եմ ուշադիր հետևել դրանց։ Այս տարի հետաքրքիր հնարավորություն կտրամադրենք ոչ միայն երիտասարդությանը, այլև երեխաներին։ Գործարկել ենք MyAmeria Star անչափահասների համար (6-18 տարեկան) նախատեսված բանկային հավելվածը, որը թույլ է տալիս մեր հաճախորդներին սովորեցնել երեխաներին ֆինանսական գրագիտություն և ֆինանսների կառավարում», – ասաց Հակոբյանը։

Նա խոստացավ շատ հետաքրքիր արշավներ այս նախագծի շրջանակում, բայց չմանրամասնեց։

MyHome

 Վահրամ Գևորգյան, Ամերիաբանկի երկարաժամկետ բանկային ծառայությունների ուղղության ղեկավար«Բնակարանը, որը ստացել է վիճակախաղի հաղթողը, նախկինում ընդգրկված է եղել MyHome էկոհամակարգում, որտեղ ներկայացված է առաջնային և երկրորդային շուկայի անշարժ գույք: Անշարժ գույքը հասանելի է առցանց վարկավորման համար: Առաջնային շուկայից հիփոթեքային վարկի հաստատման գործընթացը տևում է 5 րոպե: MyHome-ը հնարավորություն է տալիս ծանոթանալ շուկայի լավագույն վարկային առաջարկներին, կատարել վարկային հնարավոր վճարների հաշվարկներ, ընտրել բնակարան, ներկայացնել վարկային հայտ և հաստատման դեպքում ձևակերպել այն հաշված րոպեներում», – ասաց Ամերիաբանկի երկարաժամկետ բանկային ծառայությունների ուղղության ղեկավար Վահրամ Գևորգյանը։

Նա հիշեցրեց, որ Ամերիաբանկն իր հաճախորդներին տրամադրում է հիփոթեքային վարկավորման տարբեր հնարավորություններ:

«Մենք ակտիվ ենք անշարժ գույքի առաջնային և երկրորդային շուկայում, տրամադրում ենք վարկեր շինարարության, վերանորոգման համար, համագործակցում ենք պետության հետ տարբեր ծրագրերով, օգտագործում ենք մեր հնարավորություններն ու ներուժը Հայաստանում անշարժ գույքի շուկան ակտիվացնելու համար»,- ասաց Գևորգյանը։

Նրա խոսքով, Ամերիաբանկը շատ ուշադիր է եղել բնակարանի ընտրության հարցում։ Վիճակախաղի հաղթողը բնակարան է ստացել նորակառույցում, որը գտնվում է լավ շրջանում, գեղեցիկ տեսարանով։

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը առաջատար ֆինանսական հաստատություն է, ՀՀ տնտեսության նշանակալի դերակատարներից մեկը։ Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։ Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Основная тема:
Теги: