ՎԻՎԱ-ՄՏՍ-Ը ԿԱՄԱՅԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՉԻ ԿԱՅԱՑՆՈՒՄ, ԱՅԼ ԽՍՏՈՐԵՆ ՀԵՏԵՎՈՒՄ Է ՀՀ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ
Ստորև ներկայացված է Վիվա-ՄՏՍ-ի պատասխան-պարզաբանումը, այս անգամ՝ ս.թ. սեպտեմբերի 28-ին mamul.am կայքում տեղ գտած հրապարակման առնչությամբ: Այս և նախորդող հրապարակման մեջ հաճախորդի արտահայտած դժգոհության վերաբերյալ լրատվամիջոցի միակողմանի լուսաբանումը, ապատեղեկատվության տարածումն ու փաստերի կամայական մեկնաբանությունը, ինչպես նաև Վիվա-ՄՏՍ-ի պարզաբանում-պատասխանները հրապարակելուց հրաժարվելն ու խուսափելը տարակուսանք են առաջացնում և հանգեցնում համոզման, որ լրատվամիջոցի նպատակը ոչ այլ ինչ է, քան ընկերության բարի համբավը վարկաբեկելու հերթական փորձ: