Սեփ․Տեղ․

հոդվածներ 1654

Բոլոր հոդվածները

  • 2021-07-23 16:10
    сообщение для печати

    ԱՆՕԹևԱՆ ՄՆԱՑԱԾ ԸՆՏԱՆԻՔԻ ՀԱՄԱՐ ՀԻՄՔԻՑ ՏՈՒՆ ԿԿԱՌՈՒՑՎԻ

    Հարգելի գործընկերներ Վիվա-ՄՏՍ-ը և «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» ընթացիկ տարում փորձելու են հնարավորինս աջակցել պատերազմի հետևանքով անօթևան դարձած, Արցախից ժամանած և տարբեր մարզերում վարձակալությամբ բնակվող ընտանիքներին: Թիրախային մյուս՝ սոցիալապես անապահով խումբը ևս մնալու է գործընկերների ուշադրության կենտրոնում: Տարիներ շարունակ, երկրին և հասարակությանն օգտակար լինելու՝ գործընկերների պատրաստակամությունը, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության դրսևորման լավագույն օրինակներից է:

  • 2021-07-22 16:56
    сообщение для печати

    ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆ ՇՈՒՏՈՎ ԿՍՏԱՆԱ ԵՎՍ ԵՐԿՈՒ ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԷԼԵԿՏՐԱԳՆԱՑՔ

    Հուլիսի 22-ին Դեմիխովի մեքենաշինական գործարանում տեղի ունեցավ երկու նոր ժամանակակից ԷՊ2Դ էլեկտրագնացքների ընդունման արարողությունը: Շուտով նրանք կժամանեն Հայաստան և կաշխատեն Հարավկովկասյան երկաթուղու ամենածանրաբեռնված Երևան-Գյումրի-Երևան երթուղում՝ ուղևորներին ապահովելով նոր հարմարավետ պայմաններ:

  • 2021-07-19 15:16
    фон

    ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԿՈԹԻ ԳՅՈՒՂՈՒՄ ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ՆՈՐ ԿԱՅԱՆ ԿՏԵՂԱԿԱՅՎԻ

    Շուրջ 38կմ երկարությամբ սահմանագիծ ունեցող Կոթիում, անվտանգության ապահովման կարևորությունը բոլորն են գիտակցում: Ժամանակ առ ժամանակ հակառակորդի ռմբակոծությանը ենթարկված գյուղում, դեռ գտնվում են տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակված փամփուշտներ և արկի բեկորներ: Շենք-շինությունների պատերն էլ կրակահերթի «լուռ վկաներ» են դարձել: Կոթիում գիշերային ժամերի անցուդարձն սկսել է ավելի ապահով լինել փողոցների լուսավորության խնդիրը կարգավորելուց հետո:

  • 2021-07-16 12:49
    фон

    ՀԿԵ-ՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՊԱՐԿԻ ՆՈՐԱՑՈՒՄԸ

    «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում շարունակվում է տեխնոլոգիական ավտոմեքենաների պարկի նորացման գործընթացը: Երևանի և Վանաձորի գծային ուղեմասիերին, էներգետիկներին և «Մասիս» գծային մեքենայացված կայանին է փոխանցվել УАЗ մակնիշի բարձր անցունակության 6 նոր ավտոմեքենա: