Սոս Հակոբյան․ Քննիչներն ու դատախազները ՀՀ-ում որևէ արգելակ չունեն
Ըստ տարածվող լուրերի լրագրող Անուշ Միրզոյանի նկատմամբ հարուցված գործի հիմքը մի քանի տարի առաջ Փաշինյանի Սյունիքի այցը լուսաբանելն է... սա ավելի աբսուրդ բան է, քան անգամ խոսքի համար ազատազրկելը, որովհետև լրագրությունը այն մասնագիտական գործունեության տեսակներից է, որը պաշպանվում է քրեական օրենքով։ Այս մասին իր էջում գրել է փաստաբան, «Հայրենիք» կուսակցության անդամ Սոս Հակոբյանը։