Վեց եվրոպական երկրներ հայտարարել են, որ դեմ են Գազայում «ցանկացած ժողովրդագրական կամ տարածքային փոփոխության»
Վեց եվրոպական երկրներ չորեքշաբթի հայտարարել են, որ «կտրականապես մերժում են Գազայում ցանկացած ժողովրդագրական կամ տարածքային փոփոխություն», այն բանից հետո, երբ Իսրայելը հայտարարեց Պաղեստինի տարածքում իր ռազմական հարձակումը ընդլայնելու ծրագրերի մասին, հաղորդում է AFP-ն։