Պրիմակով․ Ադրբեջանում Ռուսական տան աշխատանքը կարող է վերականգնվել
Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավարությունը շարունակում է բանակցել ադրբեջանական կողմի հետ՝ փորձելով փոխզիջումային տարբերակ գտնել Ադրբեջանում Ռուսական տան գործունեության հարցում։ Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավար Եվգենի Պրիմակովն այդ մասին հայտարարեց Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կազմակերպված առցանց ասուլիսի ժամանակ։