Բենիամին ՄԱԹԵՎՈՍՅԱՆ․ ԵՄ-Ն ՄԵԶ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է 10 ՄԼՆ ԵՎՐՈՅԻ ԴԻՄԱՑ ՎԱՃԱՌԵԼ ՄԵՐ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Երբ որոշում է կայացվում, որ ԵՄ-ի և Հայաստանի միջև վիզաների ազատականացման հետ կապված գործընթաց պետք է սկսվի, ԵՄ-ն ճանապարհային քարտեզ է մշակում, որը մոտ կես տարի է տևում: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը՝ անդրադառնալով նրան, որ ԵՄ-ն Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսությունը մեկնարկելու որոշում է կայացրել: