Պաղեստինը կոչ է արել բոլոր երկրներին վերանայել հարաբերություններն Իսրայելի հետ
Միջազգային հարաբերությունների գծով Պաղեստինի նախագահի հատուկ հանձնակատար Ռիադ ալ-Մալիքին լրագրողներին հայտարարել է, որ բոլոր երկրները և ՄԱԿ-ը պետք է վերանայեն իրենց հարաբերությունները Իսրայելի հետ՝ հաշվի առնելով Պաղեստինի տարածքների օկուպացման վերաբերյալ ՄԱԿ-ի միջազգային դատարանի խորհրդատվական եզրակացությունը։