Խնդիրները վերացնելու համար կկիրառվի նոր գործիքակազմ. ՍԱՏՄ-ն արձագանքել է Ռոսսելխոզնադզորին
ՀՀ ՍԱՏՄ հաստատում է, որ հուլիսի 17–ին Ռոսսելխոզնադզորից նամակ է ստացել այն մասին, որ Հայաստանից Ռուսաստան արտահանվող պտուղ- բանջարեղենի ապրիլ-հունիս ամիսների խմբաքանակներում արձանագրել են խախտումներ և հուլիսի 15-ից ՌԴ տարածք հայաստանյան 16 ընկերությունների արտադրանքի մատակարարումը ժամանակավորապես սահմանափակվել է։