Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ դեսպանի հետ
ԱՄՆ դեսպանատունը հայտնում է, որ «Վրացական երազանք»-ի հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ դեսպան Ռոբին Դանիգանի հետ՝ «Թրամփի վարչակազմի ուղերձը լսելու համար»։
ԱՄՆ դեսպանատունը հայտնում է, որ «Վրացական երազանք»-ի հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ դեսպան Ռոբին Դանիգանի հետ՝ «Թրամփի վարչակազմի ուղերձը լսելու համար»։
Մայիսի 28-ին, Հանրապետության տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Հանրապետական մաղթանք: Արարողությունը հանդիսապետեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:
Թուրքիան, Ադրբեջանը և Պակիստանը ավանդ կներդնեն այնպիսի նախագծերում, ինչպիսին են Միջին միջանցք և Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքները։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի ղեկավարների գագաթաժողովի իր ելույթում։
Երկրի երկրորդ դեմքըը՝ Հայաստանի խորհրդարանի նախագահն արդարացնում է Ադրբեջանի պահանջները Հայաստանից, իսկ Բաքուն, ցավոք, վաղը կարող է անդրադառնալ այս պաշտոնյայի հայտարարությանը և օրինականացնել նրա պահանջները, այդ թվում՝ միջազգային խոշոր խաղացողների աչքում։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է պատմաբան Միքայել Մալխասյանը։
Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել Արտակ Զեյնալյանի թեկնածությունը: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի որոշումներից:
Ռուսաստանը չի զոհաբերի իր ազգային շահերը. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսպես է պատասխանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ՌԴ-ն և նրա նախագահի գործողությունները քննադատող հայտարարությունները մեկնաբանելու խնդրանքին:
Այսօրվա չարիքի իշխանությունն ու այսօրվա խորհուրդն անհամատեղելի են։ Այս մասին այսօր՝ մայիսի 28–ին, Ապարանում Հայաստանի առաջին Հանրապետության առիթով տոնակատարության ժամանակ ասաց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Նման մարդկանց (ՀՀ գործող իշխանությունների–խմբ.) ներկայությունը Սարդարապատի հուշահամալիրում ծաղրանք է հայ ժողովրդի ու նրա արժանապատվության նկատմամբ։ Այս մասին ասաց Հանրապետության օրվա առթիվ Սարդարապատի հուշահամալիր այցելած ՀՀ առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը։
Կարևոր է, որ Եվրասիան լինի խաղաղության և կայունության տարածք։ Անվտանգության նոր ճարտարապետությունը պետք է լինի հավասար և անբաժանելի. բոլոր պետությունները պետք է ստանան սեփական անվտանգության ամուր երաշխիքներ, բայց ոչ ի հաշիվ այլ երկրների անվտանգության և շահերի: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հաջորդ հանդիպման ամսաթիվ դեռ չունենք։ Այս մասին այսօր՝ մայիսի 28–ին, Ապարանում NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։