Ռոբերտ Քոչարյան․ Սարդարապատի ոգին մեր ժողովրդից օտարելն անհնար է
Սարդարապատի ոգին մեր ժողովրդից օտարելն անհնար է և վտանգավոր այդ փորձը կատարողների համար։ Այս մասին Հանրապետության տոնին նվիրված ուղերձում նշել է ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Սարդարապատի ոգին մեր ժողովրդից օտարելն անհնար է և վտանգավոր այդ փորձը կատարողների համար։ Այս մասին Հանրապետության տոնին նվիրված ուղերձում նշել է ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Ռուս քաղաքագետ, դոցենտ, ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի թեկնածու Դմիտրի Ժուրավլյովը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարությանը, որը, խոսելով Հայաստանի հետ բանակցությունների մասին, նշել է՝ տարածաշրջանում տեղակայված օտարերկրյա ռազմական ուժերի ներկայության անհրաժեշտություն չկա:
Մի խումբ իրավապաշտպաններ մայիսի 25-ին հայտարարություն էին տարածել, որում ԱԳՆ-ից պահանջում էին պարզաբանել, թե ինչո՞ւ է օկուպացված Ստեփանակերտում ադրբեջանական ֆորումին մասնակցած Մեծ Բրիտանիայի Արտաքին քաղաքականության կենտրոնի ավագ խորհրդատու Կրեգ Օլիֆանտը հրավիրվել Երևանում 26-ից 27-ն անցկացվող «Երևանյան երկխոսություն» համաժողովին: Հայտարարությունից 3 օր անց էլ արտգործնախարարությունից արձագանք չի եղել, սակայն ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը մայիսի 26-ին լրագրողներին ասել է, որ տեխնիկական խնդրի պատճառով Կրեգ Օլիֆանտը չի կարողացել ժամանել Հայաստան: «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիրանուշ Սահակյանը, որը ստորագրել է իրավապաշտպանների հայտարարությունը, Alpha News-ի հետ զրույցում չբացառեց, որ Կրեգ Օլիֆանտի Հայաստան չգալը կարող է կապ ունենալ իրավապաշտպանների բարձրացրած աղմուկի հետ:
ՀՀԿ-ի նախաձեռնած Մեծ Հաղթանակի 80-ամյակի հայտարարության մերժումը անարգանք է նացիզմը հաղթած հերոսների նկատմամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։
ՀՀ–ում ստվերի կտրուկ աճին նպաստել են հենց իրենք՝ իշխանությունները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը` մեկնաբանելով ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի հրապարակած վերջին տվյալները։
Մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Վահագն Դավթյանը, Համլետ Մանուկյանը ու Մամիկոն Խաչատրյանը Գերմանիայի Լայպցիգ քաղաքում անցկացվող Սպորտային մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների առաջնությունում անցել են եզրափակիչ։
ԱՄՆ իշխանությունները մտադիր են ժամանակավորապես դադարեցնել ուսանողական վիզաների համար դիմող օտարերկրյա ուսանողների հետ հարցազրույցների անցկացումը։ Դրա մասին հաղորդում է Politico-ն՝ վկայակոչելով նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի աղբյուրներին։
Ուկրաինայում հակամարտության ընթացքում երկու կողմերի կորուստները կազմում են ավելի քան 1,2 միլիոն մարդ։ Դրա մասին Fox News հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ռուսաստանի և Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը։
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին Անկախության օրվա կապակցությամբ, որը հանրապետությունում նշվել է մայիսի 26-ին։ ԱՄՆ նախագահի շնորհավորանքի մասին ասված է Վրաստանի նախագահի վարչակազմի հայտարարության մեջ։
Հարավային Կովկասում Ռուսաստանը Թուրքիայի հետ փոխգործակցության փորձ ունի, և այն ապացուցել է իր արդյունավետությունը, Մոսկվայում իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՌԴ ԱԳՆ-ն։