Լրատվական գործակալություններ

հոդվածներ 57705

Բոլոր հոդվածները

  • 2025-05-23 10:43
    обзор прессы

    ՎԵՑԵՐՈՐԴ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ. ԻՆՉՈ՞Վ Է ԱՅՆ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՐԿՐԻՆ

    Երկրի վրա արդեն տեղի են ունեցել աղետալի իրադարձություններ, որոնք ոչնչացրել են կենդանի օրգանիզմների մեծ մասը։ Ինչպես հաղորդում է RBC Trends պարբերականը, բնաջնջման ներկայիս գործընթացը եզակի է. այն հրահրվել է մարդկային գործունեությամբ՝ ի տարբերություն նախորդ բնական աղետների։ Գիտնականները ներկայիս իրավիճակը անվանում են վեցերորդ զանգվածային ոչնչացում։

  • 2025-05-23 09:25
    обзор прессы

    ԵՐԵՎՈՒՄ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԿԱՆՋՆԵՐԸ

    Հայկական կոնյակի արտահանման ճանապարհին արհեստական խոչընդոտներ ստեղծելով` Վրաստանը ոչ միայն խախտում է միջազգային առևտրի օրենքները, այլև «գողանում է» հայաստանյան կոնյակագործների կոմերցիոն գաղտնիքները. Sputnik Արմենիային այս մասին ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։

  • 2025-05-23 09:20
    обзор прессы

    «ՄԱՐԴ ԵՄ ՍՊԱՆԵԼ, ԲԱՅՑ ՄԱՐԴԱՍՊԱՆ ՉԵՄ» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտում այսօր՝ մայիսի 22-ին, տեղի ունեցավ ավստրիացի լրագրող, նախկին դիվանագետ Բիրգիտ Քոֆլեր-Բեթշարթի՝ «Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ» հայալեզու գրքի շնորհանդեսը: Հեղինակը պատմում է 1919-1922 թթ. Հայոց ցեղասպանության և Բաքվի ջարդերի պատասխանատուների դեմ ծրագրված ու իրականացրած հատուկ գործողությունների՝ «Նեմեսիսի» մասին:  

  • 2025-05-23 08:44
    факты

    Թրամփի վարչակազմը Հարվարդի համալսարանին զրկել է արտասահմանցի ուսանողների ընդունելության իրավունքից

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հինգշաբթի Հարվարդի համալսարանին զրկել է արտասահմանցի ուսանողներ ընդունելու իրավունքից, ինչը նշանավորել է ամերիկյան մասնավոր ութ համալսարանների միավորման՝ Բաղեղի լիգայի (The Ivy League) ինքնավարության համար պայքարի կտրուկ սրումը՝ վարչակազմի քաղաքական պահանջների առկայությամբ, հաղորդում է CNN-ը։