Աբրահամյան․ Իշխանությունն ավանտյուրիստների ձեռքում է, ոտնձգության են ենթարկում մեր ազգային արժեքները
Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, գործող կառավարիչների քաղաքական կուրսն ու որպես հետևանք պետության ստացած բազմաթիվ հարվածներն ու վնասները վաղուց հասարակությանը ջրբաժանի առաջ են կանգնեցրել՝ համակերպվել ստեղծված իրողությունների՞ն, թե՞ պայքարել սեփական երկրում կյանքի արժանապատիվ պայմանների և պաշտպանվածության համար: Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։