Տիգրան Աբրահամյան․ Հիմնական նպատակը պետք է լինի ՀՀ գործող իշխանությւոնների հեռացումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ակցիայի նպատակը ճնշումներ գործադրելով արդյունքների հասնելն է, իսկ այն օրակարգային հարցերը, որոնք այսօր բարձրացնում են արցախցիները հավաքական առումով վերաբերում են ոչ միայն արցախի և արցախցիների կենսական խնդիրներին, այլ ուղղակիորեն առնչվում են Հայաստանին և ՀՀ անվտանգության հետ: Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, ԱԳՆ-ի դիմաց Արցախից բռնագաղթածների կազմակերպած ակցիայի ժամանակ ասաց ԱԺ «պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։