Լրատվական գործակալություններ

հոդվածներ 56594

Բոլոր հոդվածները

  • 2025-04-14 09:35
    обзор прессы

    Հայ Առաքելական եկեղեցին նշել է Ծաղկազարդը

    Հայ Եկեղեցին Ս. Հարության տոնին նախորդող կիրակի նշել է Ծաղկազարդը, որը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է մանուկների օրհնության օր, քանի որ Տիրոջ՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով. «Օրհնությո՜ւն Դավթի որդուն» (Մատթ. 21:15): Այդ օրը եկեղեցիներում կատարվում է Մանուկների օրհնության կարգ:

  • 2025-04-14 09:34
    обзор прессы

    Իրանի ԱԳՆ. Թեհրանը և Վաշինգտոնը քննարկել են միայն միջուկային էներգիայի և պատժամիջոցների հարցը

    ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները Օմանում անուղղակի բանակցությունների առաջին փուլի ընթացքում Իրանի միջուկային ծրագրի և պատժամիջոցների չեղարկման շրջանակներից դուրս ոչինչ չեն քննարկել։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Էսմայիլ Բաղային։