Թրամփի վարչակազմը Երևանին ու Բաքվին առաջարկ է արել Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող ճանապարհի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Երևանին ու Բաքվին առաջարկ է ներկայացրել Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ կապող ճանապարհի մասին։ «Ազատության» փոխանցմամբ՝ հաղորդում է Carnegie (Քարնեգի) հիմնադրամի վերլուծաբան Օլեսյա Վարդանյանը՝ հղում անելով երկու օտարերկրյա դիվանագետների։