Բագրատ սրբազանին բերման ենթարկեցին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ սրբազանին բերման ենթարկեցին։ Sputnik Արմենիայի կադրերում երևում է, թե ինչպես է նա դիմակավորված անձանց ուղեկցությամբ դուրս գալիս իր կեցավայրից։
«Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ սրբազանին բերման ենթարկեցին։ Sputnik Արմենիայի կադրերում երևում է, թե ինչպես է նա դիմակավորված անձանց ուղեկցությամբ դուրս գալիս իր կեցավայրից։
Բագրատ Սրբազանի տանը խուզարկությունը դեռ շարունակվում է։ Նա մի պահ դուրս եկավ պատշգամբ և երբ լրագրողները հեռվից խնդրեցին պարզաբանել, թե ինչ է կատարվում տան ներսում, նա հեգնանքով պատասխանեց. «Ահաբեկչություն ենք արել»։
Իրանի խորհրդարանը հաստատել է Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագիծը: Ինչպես տեղեկացնում է PressTV–ն, այս մասին հայտնել է Իսլամական խորհրդատվական վեհաժողովի նախագահության ներկայացուցիչ Ալիրեզա Սալիմին։
ԱԱԾ-ն բերման է ենթարկել նաև Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանին։
«Երեկ թղթի կտոր հրապարակեցին («հեղաշրջման պլան»․ խմբ․) ու դրա շրջանակներում հանձնարարել են խուզարկություններ կատարել։ Եթե մի քանի օր առաջ մարդկանց տանում էին ոստիկանություն, հիմա արդեն ԱԱԾ են տանում»,- Բագրատ Սրբազանի կեցավայրի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ հավելելով, որ այլ տեղեկությոններ չունեն։
Այս պահին ապօրինի խուզարկություններ են իրականացվում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի, ՀՅԴ Աբովյանի կոմիտեի անդամ Վարդան Ավագյանի, Հրազդանի կոմիտեի անդամ Արտաշես Հունանյանի և Նոյեմբերյանի կոմիտեի անդամ Վարազդատ Ամիրաղյանի բնակարաններում։ Այս մասին NEWS.am–ը տեղեկանում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնից։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը երեքշաբթի Fox News-ին ասել է, որ Միացյալ Նահանգների և Իրանի միջև բանակցությունները «խոստումնալից» են եղել, և որ Վաշինգտոնը երկարաժամկետ խաղաղության համաձայնագրի հույս ունի։
ՀՀ քննչական կոմիտեն պնդում է, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ: ՔԿ–ն հաղորդագրություն է տարածել։
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում սկիզբ առած ռեպրեսիաների նոր, կարելի է ասել՝ աննախադեպ փուլը, երբ մեկ նախադասության համար ազգային բարերար է կալանավորվում, իսկ վարչապետի` Թուրքիա այցի օրը զանգվածային ձերբակալություններ են իրականացվում, որ Էրդողանին ապացուցի, թե ինքը երկրում տիրապետում է իրավիճակին, ըստ որոշ տեղեկությունների՝ Հայաստանի միջազգային գործընկերների կողմից չի ողջունվել:
Իրավապահները վաղ առավոտյան խուզարկություններ են սկսել «Սրբազան պայքար» շարժման աջակիցների տներում: Տեղեկությունը հայտնում է շարժման տելեգրամյան ալիքը։