ՀՀ ԱԳՆ․ ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՉԿԱ ԵՎ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ԱՅՍՊԵՍ ԿՈՉՎԱԾ «ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱԴՐԲԵՋԱՆ»
ՀՀ ԱԳՆ հանդես է եկել հայտարարությամբ. «ՀՀ ԱԳ նախարարությունը խորապես հիասթափված է Իսլամական համագործակցության կազմակերպության նախարարական վերջին համաժողովի շրջանակներում ընդունված «Ստամբուլի հռչակագրում» և Ադրբեջանի նախաձեռնությամբ ներկայացված բանաձևերում տեղ գտած խեղաթյուրված և ծայրահեղ միակողմանի ձևակերպումների առնչությամբ։ Տվյալ փաստաթղթերում արտահայտված շեշտադրումները հակասում են տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման շահերին և տրամաբանությանը։