Ալկասերի քաղաքային խորհուրդը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ալկասերի քաղաքային խորհուրդը (Վալենսիա նահանգ, Իսպանիա) միաձայն դատապարտել է Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանությունը, Թուրքիայի ներկայիս իշխանությունների ժխտողական քաղաքականությունը և ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու առաջարկը՝ դառնալով 42-րդ իսպանական քաղաքը, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։