Բաքվում շարունակվում է շինծու դատավարությունը. հարցաքննվել է Բակո Սահակյանը
Բաքվում կայացել է արցախյան ռազմաքաղաքական ղեկավարության «դատավարության» հերթական նիստը։
Բաքվում կայացել է արցախյան ռազմաքաղաքական ղեկավարության «դատավարության» հերթական նիստը։
«Մենք բաց ենք երեք եվրոպական պետությունների հետ բանակցությունները շարունակելու համար», -հայտարարել է արտգործնախարար Աբբաս Արաղչին՝ պատրաստակամություն հայտնելով եվրոպական կողմի հետ բանակցությունների հաջորդ փուլի համար։ Դրա մասին հաղորդում է Mehr գործակալությունը։
Ստամբուլում մանրամասն մտքերի փոխանակում ունեցա Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։ Դրա մասին սոցիալական ցանցերում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ստամբուլում կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։
Այսօր ցերեկվանից բերման ենթարկված քաղաքացիներին սկսել են ազատ արձակել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ Սրբազանը։
««Տաշիր» խմբի ղեկավար Սամվել Կարապետյանին ձերբակալելու երևանյան դատարանի որոշումն առաջնային պլան է մղել Հայաստանի ներքաղաքական օրակարգը»,- այս մասին գրում է ռուս քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը Forbs.ru կայքում հրապարակված հոդվածում: Ըստ նրա, մինչև վերջերս հայկական քաղաքականությունը գրեթե բացառապես քննարկվում էր Ադրբեջանի հետ չլուծված հակամարտության համատեքստում։
Այս պահին 2 տասնյակից ավելի բերման ենթարկված կա, սակայն, կան այնպիսիք, որոնց գտնվելու վայրը հայտնի չէ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Facebook սոցիալական ցանցում գործարկվել է հայտնի գործարար և բարերար Սամվել Կարապետյանի իրավունքների պաշտպանության խորհրդի էջը։ Էջում ներկայացվում են գործարարի պաշտպանությանն ուղղված բոլոր գործողությունները։ Նրանում հավաքված է նաև Սամվել Կարապետյանի անազատության, նրան աջակցողների, ազատության համար մղվող պայքարի, իրադարձություների հետ կապված ամբողջ տեղեկատվությունը։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հունիսի 20-ին՝ մինչև այս պահը (մոտ ժամը 18:00-ն AT), ժամանակավորապես կասեցրել է «Տաշիր Պիցցա» հանրային սննդի 12 մասնաճյուղի գործունեություն, Armenia Today-ին հայտնել է ՍԱՏՄ խոսնակ Անուշ Հարությունյանը։ Նա տեղեկացրել է, որ այս պահին ևս 15 մասնաճյուղում ստուգումներ են ընթանում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Երևան հրավիրելու մտադրության մասին՝ մասնակցելու 2026թ. մայիսին կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Այս մասին գրում է Թուրքիայում հրատարակվող «Ակօս» թերթը: