Արա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

հոդվածներ 371

«ԳԱ» մեկնաբան։

P.S մշտական խորագրի վարող։

«ԱիՖ-Երևան» նախագծի խմբագիր։

Մասնագիտական հետաքրքրության ոլորտները-տնտեսություն, ներքին քաղաքականություն, արտաքին քաղաքականություն։

Բոլոր հոդվածները

  • 2023-05-10 16:59
    анализ

    Ո՞Վ Է ՀԱՆՁՆԵԼ ՀՈՂԵՐԸ

    «Հողը դուք եք հանձնել, որ հաղթանակած հողը թողել եք, եկել, ապրում եք երջանիկ Պրահայում։ Այ, ձեր հեռանալով՝ էդ հողը հանձնել եք»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ վերջերս կայացած հանդիպման ժամանակ։ Զարգացնելով այդ թեման՝ Փաշինյանը, բացի ամենից, նշեց. «Մենք, էդ հողերը, որ ասում եք՝ հանձնել ենք, 30 տարի քանի՞ մարդ էր ապրում այդ հողի վրա, ի՞նչ ավելացված արժեք էր ստեղծվում մեր բանակի համար, մեր պետության համար, քանի՞ կոպեկի հարկ է գեներացվել, որ մեր զինվորը հավելյալ աշխատավարձ ստանա. համարյա՝ ոչ մի բան...»։

  • 2023-05-05 17:30
    анализ

    ԻՍԿ ՄՆԱՑՅԱԼ ԱՄԵՆԸ, ՉՔՆԱՂ ՄԱՐԿԻԶՈՒՀԻ…

    Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը սկզբունքորեն համաձայնել են որոշակի պայմանների և ավելի լավ են հասկանում չլուծված մնացող հարցերի վերաբերյալ միմյանց դիրքորոշումը։ Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինկենի պաշտոնական հայտարարության մեջ՝ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների արդյունքներով: «Ես առաջարկել եմ նախարարներին վերադառնալ իրենց մայրաքաղաքներ՝ իրենց կառավարությունների հետ կիսելու այն հեռանկարը, որ հավելյալ բարի կամքի, ճկունության և փոխզիջումների դեպքում համաձայնագիրը (խաղաղության - խմբ.) միանգամայն հասանելի է»։ Նրանք կշարունակեն վայելել Միացյալ Նահանգների լիակատար աջակցությունն ու ներգրավվածությունը կայուն խաղաղություն ապահովելու իրենց ջանքերում»,- ասվում է հայտարարության մեջ, հաղորդում է Նովոստի-Արմենիան։ Նրա խոսքերով՝ երկկողմ և եռակողմ մի շարք ինտենսիվ ու կառուցողական քննարկումներից հետո կողմերը զգալի առաջընթաց են գրանցել բարդ հարցերի լուծման գործում: «Երկու կողմերն էլ անկեղծ հանձնառություն են ցուցաբերել հարաբերությունների կարգավորման և իրենց երկու երկրների միջև վաղեմի հակամարտության դադարեցման հարցում»,- ասված է հայտարարության մեջ:

  • 2023-05-04 17:45
    анализ

    ԱԼԻԵՎՆ ԱՍԱՑ, ՓԱՇԻՆՅԱՆԸ ԱՐՏԱԲԵՐԵՑ

    Հայաստանի կառավարությունը պետք է հայտարարի, որ տարածքային նկրտումներ ոչ միայն չունի, այլև չի ունենալու, քանի որ դա է պետություն ունենալու միակ հնարավորությունը, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խորհրդարանում պատասխանելով պատգամավորների հարցերին: «Հակառակ դեպքում, ասում եմ, չորս կողմից ամեն ինչ անելու են, որ մենք չլինենք որպես պետություն, և անում են»,- հայտարարեց նա։ Փաշինյանի կարծիքով՝ խնդիրն այն է, որ Հայաստանում հայրենասիրության ներկայիս մոդելը կոչ է անում անընդհատ պայքարել, բայց չի խոսում այն մասին, որ ինչ-որ մի պահի պետք է պարզապես ապրել: Հենց դրանում են, նրա խոսքերով, թաքնված հիմնարար խնդիրները, հաղորդում է ԱՌԿԱ-ն։

  • 2023-05-04 09:23
    анализ

    ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ՝ ՆՎԱՍՏԱՑՈՒՄԻՑ

    FLYONE ARMENIA ավիաընկերությունը հայտնել է իր ևս մեկ՝ Երևան-Փարիզ-Երևան չվերթի չեղարկման մասին, հաղորդում է ԱՌԿԱ-ն: Ավիաընկերությունում դա բացատրել են նրանով, որ մայիսի 2-ին թուրքական ավիացիոն իշխանությունները չեն տրամադրել իրենց օդային տարածքով տարանցման թույլտվություն (overflight): Պատճառը չի հաղորդվում։ Ապրիլի 29-ին հայտնի դարձավ, որ Փարիզ-Երևան երթուղով FLYONE ARMENIA-ի չվերթը հարկադիր վայրէջք է կատարել Քիշնևում՝ իր օդային տարածքով թռիչքներ իրականացնելու Թուրքիայի արգելքի պատճառով: Ինչպես հայտարարել է ավիափոխադրողի տնօրենների խորհրդի ղեկավար Արամ Անանյանը, Թուրքիայի ավիացիոն իշխանություններն առանց նախնական ծանուցման և առանց ակնհայտ հիմքերի չեղարկել են իրենց օդային տարածքով դեպի Եվրոպա թռիչքներ իրականացնելու FLYONE ARMENIA-ի թույլտվությունը:

  • 2023-04-26 09:07
    анализ

    ԻՄՊԼԵՄԵՆՏԱՑԻԱ՝ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ՎԵՐԱԴԱՐՁ ԵԼՄԱՆ ԿԵՏԻՆ

    «Անհրաժեշտ է գործադրել լրացուցիչ ջանքեր՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակը նորմալացնելու համար», - հայտարարել է լրագրողներին ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի ՊԵՍԿՈՎԸ, հաղորդում է Sputnik Արմենիան։ «Մենք շարունակում ենք շփումները։ Աշխատանք ենք տանում մայրաքաղաքների հետ. և՛ Երևանի, և՛ Բաքվի։ Եվ կշարունակենք այդ աշխատանքը… Իրավիճակն իրոք բարդ է, այն պահանջում է լրացուցիչ ջանքեր, իսկ գլխավորը՝ պահանջում է ըմբռնումնշյալ երկրների կողմից, որ հիշատակված համաձայնագրերի իմպլեմենտացիային այլընտրանք չկա»,- ասել է նա։ Պեսկովի խոսքերով, Ռուսաստանը շարունակում է իր միջնորդական ջանքերը և, գլխավորապես՝ ավելի վաղ ստորագրված եռակողմ փաստաթղթերի բոլոր դրույթների կատարման հարցով։

  • 2023-04-18 10:27
    анализ

    ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲՆԱՎ ԻՆՔԸ ՉԻ ԲԱՐՁՐԱՑԵԼ 4-ՐԴ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ

    2022 թվականի արդյունքներով Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է 12,6% տնտեսական աճ։ Այդ ցուցանիշով, ինչպես նախօրեին պարզվեց միջազգային կազմակերպությունների հրապարակումներից, Հայաստանի Հանրապետությունը 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում աշխարհում, ինչը շատ կարևոր ցուցանիշ է։

  • 2023-04-15 08:57
    анализ

    ԵՐԵՎԱՆԸ ԱՅԴՊԵ՞Ս ԷԼ ՊԱՏՐԱՍՏ Է

    Ֆրանսիայի ԱԳՆ-ը խոր մտահոգություն է հայտնել ապրիլի 11-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին՝ Հայաստանի տարածքում գտնվող Տեղ գյուղի մոտակայքում տեղի ունեցած բռնության առնչությամբ, որի արդյունքում երկու կողմից զոհվել է 7 մարդ, ևս մի քանիսը՝ վիրավորվել, հաղորդում է ԱՌԿԱ-ն։ Փարիզը հիշեցնում է, որ սահմանագծումը պետք է իրականացվի բացառապես բանակցությունների ճանապարհով և կողմերին կոչ է անում շարունակել ջանքերն այդ ուղղությամբ։ «Հայաստանի տարածքային ամբողջականության հարգումը և շփման գծի հայկական կողմի գրավյալ դիրքերից ադրբեջանական ուժերի դուրսբերումն անհրաժեշտ են ապագա միջադեպերը կանխելու և տարածաշրջանում կայուն խաղաղության հիմքերը պահպանելու համար»,- ընդգծում է Ֆրանսիայի ԱԳՆ-ը։

  • 2023-04-13 19:20
    анализ

    ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ Է ՄՈՌԱՆԱԼ

    ԵՄ Դիվանագիտական ծառայության պաշտոնական ներկայացուցիչը հանդես է եկել հայտարարությամբ, կապված հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպերի հետ, հաղորդում է Նովոստի Արմենիան։ «Այս միջադեպը ևս մեկ անգամ ընդգծում է, որ սահմանի սահմանազատման բացակայության պայմաններում պետք է պահպանել 1991 թվականի գիծը, կողմերի ուժերը պետք է այդ գծից անվտանգ հեռավորության վրա տեղակայվեն՝ նման միջադեպերի կրկնությունը կանխելու համար։ Հարկավոր է հետևել նախկին պարտավորություններին, այդ թվում տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հետ կապված, որոնք ընդունվել են 2022թ. հոկտեմբերին Պրահայում՝ 1991թ. Ալմաթիի հռչակագրի համաձայն։ ԵՄ-ն նաև կոչ է անում ակտիվացնել սահմանազատման շուրջ բանակցությունները և պատրաստ է աջակցել այդ գործընթացին»,- ասվում է հայտարարության մեջ։ «Մենք կրկին զսպվածության և բոլոր վեճերը խաղաղ միջոցներով կարգավորելու կոչ ենք անում ։ ԵՄ-ն շարունակում է աջակցել այդ ջանքերին, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով, ինչպես նաև Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությամբ»,-մատնանշում է Դիվանագիտական ծառայությունը։

  • 2023-04-04 18:25
    анализ

    ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԻՐԱԳՈՐԾԵԼԻ Է, ԲԱՅՑ ԱՐԺԵՔԱՎՈ՞Ր

    ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը Ադրբեջանի հետ միջազգային սահմանին Հայաստանի դիտարկվում է որպես տեղերում անվտանգությունը բարձրացնող, տարածաշրջանում խաղաղությանն ու կայունացմանը նպաստող արժեքավոր գործիք։ Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», այդ մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ Ռումինիայի ԱԳՆ ղեկավարի հետ հանդիպումից հետո կայացած մամլո ասուլիսում։ Միրզոյանը հաղորդել է, որ ինքը և իր ռումինացի գործընկերը քննարկել են երկկողմ համագործակցության թեմաների լայն շրջանակ։ Արտգործնախարարները ստորագրել են 2023-2024 թվականների համատեղ գործողությունների ծրագիր։ «Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի հայկական կողմում 2022–ի սեպտեմբերին Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայից անմիջապես հետո ԵՄ դիտորդներ ուղարկելը և ավելի ուշ ԵՄ երկարաժամկետ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայելը ԵՄ կարևոր ներգրավվածությունն է մեր տարածաշրջանում։ Մենք այն դիտարկում ենք որպես արժեքավոր գործիք՝ տեղում բարձրացնելու մարդկանց անվտանգությունը, նպաստելու տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։ Մենք գնահատում ենք Ռումինիայի արժեքավոր նպաստը ԵՄ համապատասխան քննարկումներում»,- ընդգծել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը։

  • 2023-03-29 09:08
    анализ

    ՖԵՆՈՄԵՆԱԼ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ

    Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հետ 2023 թվականի բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման համար 92,3 միլիոն եվրոյի վարկային համաձայնագրի ստորագրմանը, հաղորդում է Sputnik Արմենիան։ Բյուջեի աջակցության տրամադրման համար որպես անհրաժեշտ պայման են նշված կլիմայի փոփոխության հետևանքների մեղմմանն ուղղված գործողությունները, հավասարության ամրապնդումն ու մարդկային կապիտալի զարգացումը, արդարադատության համակարգի արդյունավետության բարձրացումը և հակազդումը կոռուպցիային: Վարկը տրամադրվում է 19 տարի ժամկետով: