ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ․ ՆԻԿՈԼԸ «ՄԱՐՏԻ 1»-Ը ԴԱՐՁՐԵԼ Է ԵՐԿՈՒ ՀՈԳՈՒ՝ ԻՐ ԵՎ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԻ ԹԵՄԱՆ

2024-10-12 14:46

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրել է. «Իշխանությունը Մարտի 1-ի թեման կրկին բերեց դատարան. արհեստականորեն, դժվարությամբ, բայց՝ համառորեն։ Խնդիրը՝ այս էմոցիոնալ թեման հերթական անգամ վաճառել հոգնած, ծանր իրականությունից շշմած մեր հասարակությանը։ Իհարկե, այս անգամ լավ չի վաճառվում։ Պատերազմի, կորցրած Արցախի ու նոր ծայրահեղ սուր սպառնալիքների ֆոնին չկա նախկին հնչեղությունը։ Նիկոլը մարտի 1-ը դարձրել է երկու հոգու՝ իր և Ռ. Քոչարյանի թեման։ Երբ իրեն պետք է՝ հարձակվում է, մյուսն էլ՝ ստիպված պաշտպանվում։ Իրականում սա ամենևին երկուսի թեման չէ, սա հասարակության թեման է, որը, սակայն, բարդ թեմաների «հավեսն» արդեն չունի։