«Փաստ». ԱՇՈՏՅԱՆԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ ՀՍՏԱԿ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏՎԵՐՆԵՐ ԵՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«Փաստ» թերթը գրում է. «Երեկ Հակակոռոպցիոն դատարանը բավարարեց Նիկոլ Փաշինյանի իշխանության պահանջը և որոշում կայացրեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին կալանավորելու մասին: Հազվադեպ է լինում, որ ինչպես քաղաքական, այնպես էլ հասարակական շրջանակների, հանրային հարթակներում ակտիվ ու ամենատարբեր գաղափարաքաղաքական կողմնորոշումներ ներկայացնող գործիչների տեսակետներն ու գնահատականներն այդքան միարժեք ու նույնանման լինեն: Արմեն Աշոտյանին ձերբակալելու, ապա և՝ նրան կալանավորելու մասին իշխանությունների որոշումն այդ հազվագյուտ դեպքերից է: