ՏՆԿՎԵԼ Է ԱՐԴՇԻՆԲԱՆԿԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՆՏԱՌԸ
Արդշինբանկը «Իմ անտառ Հայաստան» հասարակական բնապահպանական կազմակերպության հետ համատեղ իրականացված ծրագրի շրջանակներում ֆինանսավորել է Լոռու մարզի Փամբակ համայնքի Լեռնաջուր բնակավայրի վարչական սահմաններում ավելի քան 6 հեկտար տարածք զբաղեցնող անտառի տնկման աշխատանքները: Անտառտնկումն ավարտվել է նոյեմբերի վերջին․ տնկվել են բացառապես տեղական անտառային ծառատեսակներ, հիմնականում կաղնի, կեչի, վայրի տանձ, վայրի խնձորենի, թխկի և թեղի է։