GOOGLE PAY-Ը ԵՎ GOOGLE WALLET-Ը ՀԱՍԱՆԵԼԻ ԵՆ ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այսօրվանից Ամերիաբանկը Հայաստանում գործարկում է Google Pay ծառայությունը և իր քարտապաններին ընձեռում պարզ և անվտանգ անհպում վճարումներ կատարելու և թվային քարտեր պահելու հնարավորություն, հաղորդում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը: Ծառայությունից հնարավոր է օգտվել ինչպես Android, այնպես էլ Wear OS սարքերի միջոցով: Google Pay-ն Ամերիաբանկի հաճախորդներին թույլ է տալիս վճարումներ կատարել առանց բանկային քարտ օգտագործելու, POS տերմինալի վրա գաղտնաբառ մուտքագրելու կամ կանխիկ գումար օգտագործելու: