Ավետիք ՉԱԼԱԲՅԱՆ․ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ՀԱՅՏՆՎՈՒՄ Է ՆՈՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՎՏԱՆԳՆԵՐԻ ՀՈՐՁԱՆՈՒՏՈՒՄ
Այս առավոտյան, Ռուսաստանի Դաշնությունը ռազմական գործողություններ է սկսել Ուկրայինայի դեմ, և դատելով հասնող տեղեկություններից, նրա ողջ տարածքում. Անկախ այս գործողությունների դրդապատճառներից, նրա հնարավոր արդյունքներից, յուրաքանչյուրիս անհատական նախապատվություններից, սա մեծ ողբերգություն է, և կարող է վիթխարի բացասական հետևանքներ ունենալ մեր ողջ տարածաշրջանի, նույնիսկ ամբողջ աշխարհի համար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը: