«Հրապարակ». ԻՆՉՈ՞Ւ Է ՎԱՉԵ ՏԵՐՏԵՐՅԱՆԸ ԵՐԵԿՎԱՆԻՑ ՀԱՅՏՆՎԵԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ «ՍԵՎ ՑՈՒՑԱԿՈՒՄ»
«Հրապարակ» թերթը գրում է. «ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանը երեկվանից հայտնվել է կառավարության «սև ցուցակում»՝ ԱԺ-ում իր անթույլատրելի անկեղծության պատճառով, և չի բացառվում, որ հրաժեշտ տա պաշտոնին։ Բանն այն է, որ Արծվիկ Մինասյանը զեկուցող Տերտերյանին հարցրեց՝ լսե՞լ եք մեղադրանքները, թե «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով են սահմանվել ՀՀ պետական սահմանները, այդ թվում՝ Ադրբեջանի հետ։