ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նարեկ ՄԱԼՅԱՆ․ ԻՆՁ ՄՈՏ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է, ՈՐ ԱՇԽԱՐՀԻ ԲՈԼՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻՑ ՄԵՐ ՄԻՊ-Ը ՉԻ ՍԻՐՈՒՄ ՄԱՐԴՈՒՆ

2024-12-10 17:49

«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունն» այսօր՝ դեկտեմբերի 10-ին, մարդու իրավունքների միջազգային օրը բողոքի ակցիա է հրավիրել Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ։ Իրավապաշտպանները հուշակոթողի մոտ են հրավիրում բոլոր այն մարդկանց, որոնք ենթարկվել են քաղաքական հետապնդումների և քաղաքական բռնաճնշումների։

  • ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ

    2024-12-10 15:23

    Հայ-հնդկական բարեկամական հարաբերությունները դարերի պատմություն ունեն։ Համարվում է, որ առաջին հայերը Հնդկաստանում հայտնվել են Ալեքսանդր Մակեդոնացու օժանդակ ստորաբաժանումների կազմում, երբ նա Հնդկաստան ուղևորվելու ճանապարհին հատել է Հայաստանը։ Հայ-հնդկական կապերի մասին ամենավաղ փաստագրական հիշատակումներն արտացոլված են Քսենոփոնի (ք․ ա․ 430-350 թվ․) «Կյուրոպեդիա» աշխատությունում, որտեղ նկարագրվում է, որ հայերը քաջատեղյակ են եղել Հնդկաստան տանող ցամաքային ուղիների, երկրի քաղաքական, տնտեսական, հասարակական կյանքի մասին ու այցելել են այն։ Սակայն Հնդկաստանի հայկական համայնքը ձևավորվել է ավելի ուշ՝ 17-րդ դարում, հատկապես 1604 թվ․ Արևելյան Հայաստանի ասպատակությունների՝ մասնավորապես Ջուղայի գաղթի հետևանքով։ Այդ տարիներից էլ Հնդկաստանում կազմավորվում են հայերի կոմպակտ բնակության վայրեր, վեր են խոյանում եկեղեցիներ, որոնց կից կառուցվում են գերեզմանատներ, տեղադրվում եզակի վիմագրերով տապանաքարեր։ Այս վիմագրերի վերծանության կարևորագույն գործն իրենց վրա վերցրեցին Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի (ՀՃՈՒ հիմնադրամ) մասնագետները։ Նրանց կողմից կազմակերպած արշավի ու հետագա տքնաջան աշխատանքի արդյունքում լույս տեսավ «Հնդկաստանի հայահոծ բնակավայրերի վիմագրերը» գիրքը, որը վերջերս հասանելի դարձավ հայ ընթերցողին։

  • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԵՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ, ՈՐ ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԸ ՓԱԿՎԱԾ ՉԷ

    2024-12-10 12:34

    1991 թվականի այս օրը` դեկտեմբերի 10-ին, Արցախում հանրաքվե անցկացվեց, որի արդյունքում, մարդկանց 99.01%-ն «այո» ասեց անկախության գաղափարին։

  • ԻՆՉՊԵՍ 30 ՎԱՅՐԿՅԱՆ ՏԵՎԱԾ ԵՐԿՐԱՇԱՐԺԸ ՔԱՈՍԻ ՎԵՐԱԾԵՑ ՀԱՅԱՍՏԱՆ. (ԱՐԽԻՎԱՅԻՆ ԿԱԴՐԵՐ)

    2024-12-07 10:31

    36 տարի առաջ այս օրը Հայաստանը ցնցվեց բառի բուն և փոխաբերական իմաստով։ Արխվային կադրերում երևում է, թե 1988 թվականի երկրաշարժից հետո ինչ էր կատարվում աղետի գոտում։  

  • Լևոն ՔՈՉԱՐՅԱՆ․ ԵԹԵ ԱՐՑԱԽԸ «ՀՂԻ ԿԻՆ ԷՐ», ԱՊԱ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍՊԱՆԵՑ ՆՐԱՆ ԱՅՆՊԵՍ, ԻՆՉՊԵՍ ԻՐ ՇԱՐԱՍՅՈՒՆԸ՝ ԻՐԱԿԱՆ ՀՂԻ ԿՆՈՋԸ

    2024-12-05 13:49

    Երկու օր առաջ այս ամբիոնից հնչեց Նիկոլ Փաշինյանի հերթական կեղծիքն ու սուտը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ԱԺ-ում իր ելույթում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամվոր Լևոն Քոչարյանը:

  • ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է ԱՄՈՒԼՍԱՐԻ ԳՈՐԾՈՎ 2015Թ-ԻՑ Ի ՎԵՐ ԸՆԹԱՑՈՂ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՎՃԻՌԸ

    2024-12-04 12:22

    2024թ-ի դեկտեմբերի 2-ին ՀՀ վարչական դատարանը՝ ի դեմս դատավոր Կարեն Զարիկյանի, կայացրել է թերևս աննախադեպ մի վճիռ, որով 9 տարի տևած դատական գործընթացից հետո մեծ մասամբ բավարարվել է Ամուլսարում ոսկու հանք շահագործելու ծրագրի վերաբերյալ ՀՀ քաղաքացիների բողոքը։ Այս մասին News.am-ին հայտնում են Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնությունից:

  • ՎԵՆԵՐԱՆ ՊԻՏԱՆԻ ՉԷ ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ

    2024-12-04 12:11

    Երկրի նման կյանք Վեներա մոլորակի վրա երբեք չի եղել: Այս եզրակացությանն են հանգել Քեմբրիջի համալսարանի գիտնականները։

  • ՔԱՂՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՉԵՂԱՐԿԵԼ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍԻՐՈՒՆՅԱՆԻ՝ ԲԴԽ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ

    2024-12-04 11:36

    Հասարակական մի շարք կազմակերպություններ հայտարարություն են տարածել Բարձրագույն դատական խորհրդի ոչ դատավոր անդամի թեկնածու Ալեքսանդր Սիրունյանի առաջադրման վերաբերյալ ՝ դատապարտելով «մեծամասնություն ունեցող քաղաքական կուսակցության կողմից ԲԴԽ անդամի պաշտոնում իր քաղաքական կուսակցական անդամի և անբարեվարք անձի առաջադրելու մոտեցումը և պահանջելով չեղարկել ՀՀ Ազգային ժողովի նախագահի համապատասխան որոշումը»։ Հայտարարությունը՝ ստորև․

  • Արթուր ԽԱՉԱՏՐՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է ՑՈՒՅՑ ՏԱԼ, ՈՐ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ՄԻԱԿ ԱՍՈՂՆ ԻՆՔՆ Է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2024-12-02 13:58

    Մենք բազմիցս ասել ենք, որ պատրաստվում ենք դատի տալ ԱԳՆ-ին և նաև հայտարարել էինք, որ արդեն դատի ենք տվել, մեկ անգամ դատարանը հայցը վերադարձրել էր, երկրորդ անգամ որոշակի փոփոխությամբ ընդունել է վարույթ. լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։