«Հրապարակ». ԲՀԿ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՈՅԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԾԱՆՐ ՎԻՃԱԿՈՒՄ Է
«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ խմբակցությունը բարոյահոգեբանական ծանր վիճակում է՝ պատգամավորներից ոչ ոք տեղյակ չէ՝ ինքը լինելո՞ւ է ապագա ցուցակում։ Թեման փակ է, չեն համարձակվում անգամ ակնարկել։ Գագիկ Ծառուկյանը միանձնյա է գրում-ջնջում ցուցակը։ ԲՀԿ պատգամավորների անհանգստությունն այնքան մեծ է, որ իրենց տեղի մասին հարցուփորձ են անում լրագրողներին՝ հույս ունենալով, որ մենք իրենցից շատ տեղեկացված կլինենք։