ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ՓՈԽԳՆԴԱՊԵՏ ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ ԾԵԾԻ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԳՈՐԾՈՎ 3 ՎԿԱՅԻ ՆԿԱՏՄԱՄԲ «ՍՈՒՏ ՄԱՏՆՈՒԹՅԱՆ» ՀՈԴՎԱԾ Է ԿԱՐՎՈՒՄ

2023-07-28 09:20

Շուրջ 4 տարի է, ինչ Մխիթարյանը գամված էր անկողնուն ու դա այն պատճառով, որ այս իշխանության ներմուծած բարքերի հետևանքով, հայ սպան դաժան ծեծի է ենթարկվել, իսկ այս ողբերգական միջադեպի հետևանքով միայն մեկ մարդ է կալանավայրում, այն էլ` եթե չեմ սխալվում, ընդամենը 5.5 տարվա ժամկետով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը: