ԿԱՐԱՍԻՆԸ «ՀԻՄԱՐՈՒԹՅՈՒՆ» Է ՈՐԱԿՈՒՄ ԿՐԵՄԼԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԵՂԱՇՐՋՈՒՄ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՊՆԴՈՒՄԸ
Կրեմլի կողմից «Հայաստանում պետական հեղաշրջում» նախապատրաստելու մասին պնդումը, որ հրապարակել է «Բաղրամյան 26» Տելեգրամ ալիքը, «հիմարություն է, այն նույնիսկ մեկնաբանելու անհրաժեշտություն չունի»: Այդ մասին, ըստ NEWS.ru կայքի, սեպտեմբերի 8-ին հայտարարել է ՌԴ խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի միջազգային հարաբերությունների հարցերի հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը։