Խուան ՄԵՆԴԵՍ․ ԼՂ-ՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԿԱՆԽՎԻ ՄՔԴ-Ի ԲՈՍՆԻԱՆ ԸՆԴԴԵՄ ՍԵՐԲԻԱՅԻ ԳՈՐԾՈՎ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՆԱԽԱԴԵՊՈՎ
2023 թվականի օգոստոսի 23-ին Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին հատուկ խորհրդական (2004-2007թթ․), մարդու իրավունքների պրոֆեսոր, իրավաբանների միջազգային հանձնաժողովի հանձնակատար, ՄԱԿ-ի խոշտանգումների գծով նախկին հատուկ զեկուցող (2010-2016թթ․) Խուան Մենդեսը ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի խնդրանքով ներկայացրել է նախնական եզրակացություն Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի և միջազգային հանրության կողմից ծանրագույն ոճրագործությունների կանխարգելմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության վերաբերյալ: