ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿՏՐՈՒԿ ԱՃԵԼ ԵՆ ՄԱՀԱՑՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԸ
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը (Լաչինի միջանցքը) Ադրբեջանի կողմից 8 ամիս շարունակ արգելափակված լինելու պայմաններում՝ դեղորայքի ու սննդի խիստ սղությամբ և շարունակական սթրեսով պայմանավորված՝ պաշարված Արցախում նախորդ տարվա համեմատ աճել են մի շարք հիվանդությունների ու բարդությունների, մահվան ցուցանիշները։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Առողջապահության նախարարությունը։