ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ․ ԱՅԼԵՎՍ «ՄԵՐ, ՁԵՐ» ՕՐԱԿԱՐԳ ՉԿԱ։ ՊԵՏՔ Է ԴՈՒՐՍ ԳԱՆՔ ԻԼՅՈՒԶԻԱՆԵՐԻՑ

2022-12-05 12:30

Իշխանությունն ապրում է իշխանական գործունեության իլյուզիայով, ընդդիմությունը՝ ընդդիմադիր գործունեության, իսկ ժողովուրդը՝ խաղաղ, հանգիստ կյանքի իլյուզիայով։

  • ՁՄԵՌԱՅԻՆ ՀԵՔԻԱԹ

    2022-12-02 19:33

    Գանձակում վայրէջք են կատարում թուրքական բեռնատար ինքնաթիռները… Նոյեմբերի 28-ին եկավ ադրբեջանական կողմի պատասխանը «խաղաղության համաձայնագրի» վերաբերյալ Հայաստանի իշխանությունների առաջարկներին, իսկ օրերս, Միջազգային Կարմիր խաչի միջնորդությամբ, վերջապես հնարավոր դարձավ Հայաստանի տարածքում ադրբեջանցիների վերահսկողության տակ գտնվող գոտուց դուրս բերել սեպտեմբերի 13-ի ագրեսիայի ժամանակ զոհվածների մարմինները: Մինչ այդ դիակները դուրս բերելու փորձերին խանգարում էին գնդակոծություններն ադրբեջանական դիրքերից։

  • Սերգեյ ԼԱՎՐՈՎ․ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՑԻՆԵՐԸ, ԵՎ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ, ԵՎ ԵՄ-Ն ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼ ԹԱՂՎԱԾ ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ

    2022-12-02 11:04

    ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր խոսել է Պրահայում հոկտեմբերի 6-ին Ֆրանսիայի նախագահի ու ԵԽ նախագահի նախաձեռնությամբ կայացած Փաշինյան-Ալիև հանդիպման մասին, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել։ Պատասխանելով հարցին, թե ինչու է կարծում, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խումբն այժմ անգործության մատնված, և արդյոք կա՞ հնարավորություն վերսկսելու դրա աշխատանքը, Սերգեյ Լավրովն ասել է.

  • ՀԱՅՐԵՐ ԵՎ ԶԻՆՎՈՐՆԵՐ

    2022-12-02 09:31

    Սեպտեմբերի 7-ին ռուս ռազմական լրագրող Յուրի Կոտյոնոկը հրապարակեց մի տեսանյութ, որը բառացիորեն ցնցեց սոցցանցերի հայկական հատվածին։ Կադրերն արձանագրել էին զինվորին, որը փորձում էր միայնակ կասեցնել Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումը Արցախի ներկայումս բռնազավթված շրջանում՝ Որոտանում (Կուբաթլու)։ Հրացանով ու նռնակով զինված կամավորը, կամ գուցե պահեստազորայինը ինչպես նշում է ռազմական թղթակիցը, չնայած հակառակորդի քանակական բացարձակ գերազանցությանը, փորձում էր կասեցնել ադրբեջանական շարասյունը և զոհվեց, թեև նրան առաջարկում էին հանձնվել՝ խոստանալով չսպանել։

  • ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ… ՎԵՐԱԶԻՆՈՒՄ

    2022-12-01 16:18

    Միայն ալարկոտն այսօր չի խոսում ընդդիմության ձախողման մասին: Դե, դա հասկանալի է. չկա ավելի հեշտ ու անվտանգ բան, քան ընդդիմության պախարակումը։ Մանավանդ որ առիթներ կան. չես համեմատի ավարտված քաղաքական աշունը այս տարվա քաղաքական գարնան և ամռան հետ, երբ ընդդիմությունը երբեմն փողոց էր դուրս բերում իր տասնյակ հազարավոր կողմնակիցների։

  • «ՔԱՂԱՔԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԹԵՅՆԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ». ԼԻԿԲԵԶ ԱՇՈՏՅԱՆԻՑ՝ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

    2022-12-01 11:57

    Նիկոլ Փաշինյանն այնքան է նեղվել իմ վերջին վերլուծություններից, որոնք վերաբերում էին ՀԱՊԿ երևանյան գագաթնաժողովին, իր վարած արտաքին քաղաքականության հերթական ֆիասկոյին և արցախյան հիմնախնդրի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, որ որոշել է պատասխանել ոչ ավել, ոչ պակաս, իրեն պատկանող ընտանեկան թերթով: Ուստի, հարկ եմ համարում արձագանքել Նիկոլ Փաշինյանի թերթում հրապարակված հոդվածին:

  • ԲԱԶՄԱՔԱՅԼ ԿՈՄԲԻՆԱՑԻԱ ԱՐՄԵՆ ՉԱՐՉՅԱՆԻ ՀԱՄԱՐ

    2022-11-30 19:28

    Ավետիսյանը կարեկցանք է հարուցում, իսկ մյուսնե՞րը Պարոն Սորոսի հետևորդները՝ քաղաքացիական հասարակության ցուցանակի ներքո, ակտիվորեն քննարկում են 2016թ. հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի տարածքը զավթած ահաբեկչական խմբի պարագլուխներից մեկի առողջական վիճակը: Ավելի վաղ Ազգային ժողովրդավարական բևեռը (ցուցանակ, որի տակ «Սասնա ծռեր» կուսակցությունը 2021թ. հունիսի 20-ին առաջադրվեց ԱԺ-ում) քաղաքական և հասարակական կազմակերպություններին հղված համապատասխան ուղերձ էր տարածել։ Խոսքը Վարուժան Ավետիսյանի մասին է, որը, հիշեցնեմ, համակարգել է «Սասնա ծռեր» խմբի գործողությունները ռազմականացված օբյեկտի զավթման փուլում և զաթումից հետո, ինչի արդյունքում զոհվել են ոստիկաններ Արթուր Վանոյանը, Գագիկ Մկրտչյանը և Յուրա Տեփանոսյանը։

  • Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ԵՄ-Ի ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ Է

    2022-11-29 16:03

    Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը վերլուծել է, թե ինչն է իրականում կարևոր այս պահին Եվրամիության համար՝ մեկնաբանելով ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի վերջին հայտարարությունը:

  • Դերենիկ ԽԱՉԱՏՐՅԱՆ․ ԱԼԻԵՎԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԱԽՈՂՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵՎԱՆԻ ՎՐԱ ԴՆԵԼ

    2022-11-29 09:18

    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները բանակցությունների ձախողման պատասխանատվությունը հայկական կողմի վրա դնելու փորձ է, որը կարող է հանգեցնել ռազմական էսկալացիայի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Դերենիկ Խաչատրյանը` մեկնաբանելով Ալիևի ավելի վաղ արած հայտարարությունն այն մասին, թե դեկտեմբերի 7-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նախատեսված հանդիպումը չի կայանա, քանի որ հայկական կողմը հանդիպմանը համաձայն է Ֆրանսիայի նախագահի մասնակցության պայմանով։

  • «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ»՝ ՈՐՊԵՍ ՔՈՂ. ԹՈՐՈՍՅԱՆՆ ՈՒ ԱՎԱՆԵՍՅԱՆԸ ԱՌԱՋՎԱ ՊԵՍ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ ԵՆ

    2022-11-26 08:42

    Վերջին ամիսներին իշխանությունները կարծես թե բուռն գործունեություն են ծավալել կոռուպցիայի դեմ։ Մշտապես հաղորդագրություններ են հայտնվում այս կամ այն նախկին պաշտոնյայի ապօրինի գույքը բռնագանձելու, այս կամ այն գերատեսչությունում կոռուպցիոն սխեմաների կամ առանձին դեպքերի բացահայտման, պետհաստատությունների աշխատակիցների ձերբակալման, միլիոնավոր ու միլիարդավոր դրամներ բյուջե վերադարձնելու մասին և այլն։